>

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա էլ առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց շրջանում, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար գոյություն ունեն կոսմետիկ միջոցներ, սակայն խնդրից կարելի է արդյունավետորեն ազատվել նաև բնական միջոցների օգնությամբ։


Սպիտակուց և կիտրոն հյութ։ Կիտրոնի հյութը և 2 ձվի սպիտակուցը խառնեք։ Պատրաստեք պաստա, քսեք մաքուր դեմքին։ 15 րոպե անց լվացեք դեմքը։








Քոչարյանի զոհերը

Լոլիկ և կիտրոնի հյութ։ Տրորեք 2 լոլիկը։ Ավելացրեք կիտրոնի հյութը, խառնեք։ Քսեք դեմքին, թողեք 15 րոպե, լվացեք դեմքը։

Կիտրոն և վարունգ։ Մաքրեք վարունգը, առանձնացրեք փափուկ հատվածը։ 1 թեյի գդալ ջուրն ու 4 կաթիլ կիտրոնի հյութը խառնեք դրան, քսեք դեմքին։ 15 րոպե անց լվացեք։


Արքայախնձորի և կիտրոնի հյութ։ 2 ճաշի գդալ արքայախնձորի հյութը խառնեք մի փոքր կիտրոնի հյութի հետ։ Բամբակը թրջեք այս խառնուրդով, դրեք դեմքին և թողեք 10 րոպե։ Ժամանակը լրանալուց հետո լվացեք դեմքը։



Նուշ և կիտրոնի հյութ։ Նշի վրա ջուր ավելացրեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան մանրացրեք նուշը, ավելացրեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, խառնեք։ Քսեք դեմքին։ Լվացեք 25 րոպե անց։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->