Մոսկվայից դեպի Երեւան բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր անցկացնելու, նրանց, ովքեր պատրաստվում են թռչել Մոսկվայում կարեւոր բանակցությունների համար:
Այս մասին հայտնում է wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով իր աղբյուրներին Ռուսաստանի անվտանգության ուժերում:
Քոչարյանի զոհերը
«Մոսկվացի մասնագետները պետք է կորոնավիրուսի համար արյան նմուշներ վերցնեն Հայաստանի այն բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր որ պատրաստվում են թռնել Մոսկվա կարեւոր բանակցություններ վարելու համար:
Դատելով նրանից, թե որքան ուշադրություն է հատկացվում այս ընթացակարգին` մենք խոսում ենք բնականաբար ամենաբարձր մակարդակի խորհրդատվությունների մասին:
Wargonzo նախագծի համաձայն` գործընթացը գտնվում է ռուսական հատուկ ծառայություններից ինչ-որ մեկի վերահսկողության տակ»:
Նշվում է, որ Մոսկվայում հանդիպումների ընթացքում նրանք կարող են քննարկել նաև Նախիջեւան միջանցքի հարցը:
«Ըստ wa rgonzo նախագծի ունեցած տեղեկատվության, որը այն ստացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին շատ մոտ կանգնած աղբյուրներից, Ադրբեջանի պատվիրակությունը նույպես պատրաստվում է այցելել Մոսկվա:
Բանակցությունների առարկա կարող է նաև լինել միջանցքի բացումը Ադրբեջանի ու Նախիջեւանի կողմից վերահսկվող տարածքների միջեւ:
Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջա փակման մասին համապատասխան կետը ներառվել էր նոյեմբերի իննին ստորագրված համաձայնագրում:
Սակայն կոնկրետ մեխանիզմներ հիմա դեռ մշակված չեն»: