>

Ներկայացնում ենք դեմքի համար բնական դիմակ, որը կօգնի վերացնել ուգրիները, մուգ բծերը, սպիները և կնճիռները:

Բաղադրիչները՝




Քոչարյանի զոհերը
  • 1 թ/գ մեղր
  • ½ թ/գ մշկընկույզ
  • 1 թ/գ կիտրոնի թարմ հյութ
  • ½ թ/գ դարչին

Պատրաստումը՝ Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի մածուկ ստացվի: Գուցե ցանկանաք կիտրոնի հյութի վրա ջուր լցնել կամ դրանից խուսափել, եթե զգայուն մաշկ ունեք: Կարող եք ավելի շատ մեղր ավելացնել մածուկն ավելի խտացնելու համար:





Բացի այլ օգտակար հատկություններից՝ մեղրը լայնացնում է արյունատար անոթները, ուստի չպետք է օգտագործվի տելեանգիէկտազիայի, ռոզացեյի կամ ցանկացած այլ անոթային մաշկային հիվանդության դեպքում:

Այդ դեպքում այն կարող եք փոխարինել նույն քանակի սպիտակ կամ կանաչ կավով: Կարող եք նաև մի քիչ ջուր ավելացնել ցանկալի բաղադրություն ստանալու համար:


Դիմակը քսեք դեմքին, բայց խուսափեք բերանի և աչքերի հատվածներից: Դիմակը թողեք 10 րոպե: Դեմքը լվացեք տաք ջրով: Հետո խոնավացնող քսուք քսեք:



Այս դիմակը չի կարելի օգտագործել մարմնի մյուս մասերի համար: Այն նաև մի օգտագործեք որպես թեփազատիչ միջոց, քանի որ դա կարող է հանգեցնել այլ բացասական հետևանքների:

Պետք չէ անհանգստանալ ծակոցի զգացումից, որը կարող է լինել սկզբում, քանի որ այն վերանում է 5 րոպե անց:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->