Բժիշկները ՀՀ վարչապետից արյուն են վերցրել հետազոտության համար, և նա խիստ կարանտինի մեջ է:
Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է հայտնի ռուս մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը․
«Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի ՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության վերաբերյալ փաստաթղթերին։
Նրանք նոր թեստ կիրականացնեն: Անալիզները նաև ցույց կտան Նիկոլի մոտ այս կամ այն շեղումների առկայությունը:
Նման խիստ ընթացակարգ տեղի է ունենում կապված այն բանի հետ, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևի հետ բանակցություններն անցկացնել Մոսկվայում:
Հստակ տեղեկություն, թե ինչ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետն, առկա չէ:
Նա անելանելի վիճակում է, կարծում եմ, պատրաստ է ամեն բանի: Սպասեք նոր տեղեկությունների»,-գրել է Գաբրիելյանովը: