>

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյբուքյան էջւմ գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հայաստանի «էլիտան»




Քոչարյանի զոհերը

ԵՊՀ-ի բանասիրականն ավարտած դասընկերս ընդունվել էր աշխատանքի Վայքի ավտոձեռնարկությունում։





Աշխատանքային երկրորդ օրը աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Խորհրդային տարիներին մի քիչ անսովոր իրավիճակ էր, բայց երբ հայրը հարցրել էր՝ թե ինչն է պատճառը,


պատասխանել էր, որ ինքը երբեք չի աշխատի այնտեղ, որտեղ նույնիսկ մուրճին են հայհոյում։

Զվարճալի պատմություն է, բայց փաստ է, որ էլիտա մտնելու հայտ ներկայացրած երիտասարդը հայհոյող միջավայրում չէր ցանկանում աշխատել։



Հիմա անդրադառնամ մեր էլիտար ոչխարներին։

Առավոտից իրիկուն հայհոյող, ինքն իրեն չհարգող, ժողովրդին արհամարհող, հակահիգիենիկ, ցինիկ բառապաշարով այս զանգվածը ինքն իրեն էլիտա է պատկերացնում։

Խորենացու «Ողբ»-ի հասցեատերն եք դուք, ոչ ավելի…ողբամ զձեզ…

Դուք արժանի եք միայն արհամարհանքի…

Сообщение «Հիմա անդրադառնամ մեր էլիտար ոչխարներին…». Սերգեյ Բագրատյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->