Այսօր մի քիչ կխոսենք Ռուբեն Մելիքյանի և ընկերների մասին:
Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982թ.-ին, 2012թ.-ին, 30 տարեկանում, նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[, սրա նմանը դեռ համարձակվում է ծաղրել ներկա իշխանություններին երիտասարդ լինելու մեջ:Իսկ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր՝ 31-35 տարեկան ջահելը, եկեք ֆիքսենք:
Իսկ ինչ է արել սույն ջահելը ռեկտոր եղած ժամանակ՝ էլ ինչ պետք է աներ, ապագա դատավորների է վերապատրաստել, ովքեր պետք է իրեն և իրենց շնորհակալ լինեին до гробовой доски.
Արսեն Նիկողոսյան-ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Քոչարյանի զոհերը
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Հեղափոխությունից հետո շատ արագ նշանակել են իրենց հավատարիմ դատավորին, իսկ դրա հիմնավորումն այն է, որ հենց Արսեն Նիկողոսյանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին և նույն Արսեն Նիկողոսյանին էին դատի նախոդ օրը տեսել նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Օրանժ ֆիտնեսում»:
Մխիթար Պապոյան-2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Ալեքսանդր Ազարյան-2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Աննա Դանիբեկյան- 2016 թվականի ապրիլի 12-ի ՀՀ նախագահի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ռուբիկ Մխիթարյան-2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Ավելացնեմ նաև, որ նույն Ռուբեն Մելիքյանի կինը նույնպես դատավոր է՝ Աննա Փիլոսյան 2015 թվականի մայիսի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Եթե ուշադիր եղաք, այս բոլոր դատավորներին, բացի Աննա Փիլոսյանից, միավորում է Մարտի 1-ի գործը, Ռոբերտ Քոչարյանի գործը:Չի կարող նման պատահականություն լինել….
Հիմա մանրամասնեմ.
Առաջին ատյանի դատարանում այսպես է՝ կան քրեական և քաղաքացիական գործերով ուղղվածություն ունեցող դատավորներ:Համակարգչային պատահական ընտրությամբ գործը գնում է համապտասխան ուղղվածության դատավորի մոտ, եթե պետք է միջամտել համակարգչի աշխտանքներին, ապա ոչ ցանկալի դատավորների համար ընտրում են «արձակուրդում է» վանդակը և մնում են ցանկալի դատավորները:
Հետևաբար, դատավորի ընտրության ինքնաշխատ եղանակը հեքիաթների ժանրից է:
Վերաքննիչ դատարանում այսօր աշխատում են միայն նախորդ իշխանություններին սիրելի դատավորներ,
նրանք իրենց ապահովագրել են 2015թ.-ից, երբ սկսեցին Վերաքննիչը համալրել ցանկալի մարդկանցով, իսկ անցանկալի մարդկանց՝ ուղարկել մարզեր:
ԲԴԽ-ն նախագահ էլ նշանակեցին Գագիկ Հարությունյանին, որպեսզի աշխատանքը կատարվի անթերի!!!
Շարունակելի…..
Ռեգինե Պրազյան
Сообщение Այսօր մի քիչ կխոսենք Ռուբեն Մելիքյանի և ընկերների մասին․․․Ռեգինե Պրազյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.