>

«Պատերազմական շրջանը դեռ չեմ հաղթահարել, որովհետև կարծում եմ՝ պատերազմը դեռ չի ավարտվել, շարունակվում է: Ամենացավալին այն է, որ բացի տարածքները, թշնամուն տրվեցին նաև այդ տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողները, եկեղեցիները:

Նույնիսկ չգիտենք, թե դրանց ճակատագիրն ինչ կլինի: Շատ ծանր եմ տանում այս ամենը, սարսափելի անորոշության մեջ եմ, չգիտեմ, թե ինչ է լինելու:

Ցավում եմ, որ մեր ժողովուրդն ունի նմանատիպ կարմա: Չեմ կարծում, որ մեզ կարելի է երջանիկ ժողովուրդ համարել, որովհետև անընդհատ ծանր իրադարձություններ են տեղի ունենում մեզ հետ»,- ասաց նա:

Հասմիկը նկատեց, որ հայ լինելն արդեն իսկ բարդ է. «Երբ հայ ես ծնվում, արդեն գենոֆոնդում կա այդ ամենը, գուցե, պետք է աշխատենք փոխել այդ կարծրատիպը, աշխատենք մեզ վրա, որովհետև կարծում եմ՝ մեզ հետ կատարվածի մեջ մենք էլ մեղքի բաժին ունենք:




Քոչարյանի զոհերը

Մենք մեծամիտ ազգ ենք, դեռ փոսը չթռած՝ եզրակացություններ ենք անում, խնդիրը չլուծած՝ գոռում ենք, որ հաղթելու ենք, կայուն հիմք չունենալով՝ ինչ-որ բաներ ենք մատուցում ժողովրդին»:




Երգչուհու խոսքով՝ հայ ժողովուրդը շատ է չարացել մեկը մյուսի հանդեպ: «Աստված էլ զայրացել է մեզ վրա, որովհետև որակազրկվել ենք: Չեմ ուզում այդպես լինի, բայց տպավորությունն այդպիսին է: Հիմա, առհասարակ, ամբողջ աշխարհում ավելի շատ բացասականն է, քան դրականը:

Մարդիկ նախ չարանում են ոչ բարեկեցիկ կյանքից, կորուստներից, անընդհատ խաբված լինելուց, ապագա չտեսնելուց, չամուսնանալուց: Իմ շրջապատում հարյուրավոր օրինակներ ունեմ, երբ մարդիկ չեն ամուսնանում, որովհետև չեն կարողանա պահել իրենց ընտանիքը: Այդ ամենը կուտակվում է և ստացվում է բնական ռեակցիա՝ մարդը չարանում է»,- ասաց Հասմիկը:

Երգչուհին նաև նշեց, որ պատերազմական շրջանում կարողացել է երեխաներին հեռու պահել բացասական լուրերից. «Նրանք երջանիկ են այնքանով, որ դեռ փոքր են ու չեն զգացել, թե ինչ է կատարվում: Որքան էլ ինձ համար ծանր էր, որպես մայրիկ, փորձել եմ լիարժեք ապահովել նրանց ուրախ ժամանցը, որ իրենց լավ զգան»:

Այս ընթացքում շատերը մտածում են արտագաղթելու մասին, Հասմիկը բացառություն չէ. «Շատերն այս օրերին խոսում են արտագաղթի մասին, հիմա կարող եմ ասել, որ ճիշտ են անում:


Ես ու ամուսինս բացառում էինք հայրենիքից գնալը, հիմա էլ մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց և ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին, որովհետև հայրենիքում ես դեռ լույս չեմ տեսնում:

Դեռ չեմ մտածում, թե ուր կարելի է գնալ, բայց կգնանք այնպիսի երկիր, որտեղ կկարողանանք լավ ապագա կառուցել մեր երեխաների համար: Այնպիսի զգացողություն է, կարծես քո երկրում քեզ անտեր զգաս, հենարան չունենաս: Միգուցե հենց այս ամենն է դրդել, որ սկսել եմ մտածել հայրենիքից գոնե ժամանակավոր գնալու մասին»:

Չնայած այս շրջանի բոլոր խնդիրներին՝ Հասմիկն աշխատանքային նորություն ունի: Խոսելով իր և Դեր Հովայի նոր զուգերգի տեսահոլովակի նկարահանումների մասին՝ նա ասաց, որ նկարահանման մի մասն իրականացրել են մինչև պատերազմը:


«Առաջին օրը նկարահանեցինք, հետո սկսվեց պատերազմն ու նկարահանումները դադարեցրինք, քանի որ ոչ տրամադրություն կար, ոչ էլ ոգևորվածություն: Ժամանակն անցավ, սպասում էինք, թե ինչ կլինի:

Ամանորից առաջ վերսկսեցինք նկարահանումները,- ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը նկարահանվել է նաև երկրպագուների նվիրաբերած միջոցներով,- Այդ մարդիկ գումար են տրամադրել, մենք տեսահոլովակ չնկարահանելու իրավունք չունենք, որքան էլ մեր ուղեղն այլ բաներով է զբաղված:

Երևի, պետք է շարունակենք ապրել, որ հետագայում քայլ առ քայլ փորձենք այս խավարից դուրս գալ: Յուրաքանչյուր գիշերից հետո արև է լինում, մութն ու լույսը հաջորդում են իրար: Ինչքան էլ ընկած լինես, պետք է թափ տաս ծնկներդ ու առաջ շարժվես, ուղղակի պետք է ուժ գտնել»:

Աղբյուր

 

 


от admin

-->