>

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս խմբակցությունից։

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։




Քոչարյանի զոհերը

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր :





Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը :


Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից :



Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել , սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք:

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ , քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու :

Հարգանքով՝ ձեր Սոֆյա»:

Сообщение Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո․ Իմ Քայլը պատգամավորի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->