>

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող գերիների հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կետ առ կետ թվարկելով իր մոտեցումները խնդրի առնչությամբ:

«1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման և վերջ:

  1. Բացարձակ անընդունելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին:




Քոչարյանի զոհերը

Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը ու նույնիսկ փորձեր են արվում ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդոտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:


Արդեն հայտարարել եմ, որ այս ամենը հոգեկան տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում մեր երկրում և դա արվում է նպատակային:





Այս եզրահանգումները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների ուսումնասիրությունների, ինչպես նաև շուրջօրյա մշտադիտարկման արդյունքների վրա:

  1. Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են ու ձերբակալված են, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:

Այդ հայտարարություններն ուղիղ հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին:

Նրանք կարգավիճակով գերի են և վերջ:


Նույնությամբ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ:

  1. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ դա քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը»,- ընդգծել է Թաթոյանը:

The Human Rights Defender of Armenia considers absolutely condemnable the politicization of the issue of humanitarian and human rights prisoners or even remotely linking it to any territorial issue or the obvious attempts of the Azerbaijani authorities to use it for political purposes. The RA Ombudsman Arman Tatoyan made a statement, listing point by point his approaches to the issue.



«1. All Armenian servicemen captured by the Azerbaijani military must be released and returned to Armenia. This must be done immediately and without any preconditions.

  1. It is absolutely unacceptable that point 8 of the tripartite declaration of 10 November 2020 does not specify a date for the exchange or return of prisoners of war or other detainees.

But this does not mean that the Azerbaijani authorities are constantly violating international human rights requirements and humanitarian agreements. The return of the captives is artificially delayed, their real number does not appear and even attempts are made to present less than the real number, during which the torture and inhuman treatment of them continued, the purposeful publication of videos testifying to that, the exchange of bodies of the victims is hindered.

I have already stated that all this causes mental suffering to the families of the captives, plays with the emotions of the Armenian society and causes tension in our country, it is done on purpose.

These findings are based on the findings of complaints addressed to the Human Rights Defender, as well as the results of round-the-clock monitoring.

  1. The statements of the Azerbaijani authorities that our compatriots in captivity are not prisoners of war, but terrorists and have been arrested, grossly violate the post-war humanitarian process and international human rights requirements.

These statements are in direct contradiction with the requirement of point 8 of the trilateral statement of November 10, 2020.

They are captives by status և end.

Сообщение ՀՐԱՇՔ ԼՈՒՐ. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստա появились сначала на .


от admin

-->