>

Ինչպես հիշում եք շատերդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանությունը սկսեց հակահարված տալ բոլոր ուղղություններով: Դրան հաջորդեց համացանցային գրոհը Գագիկ Ծառուկյանի ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների վրա: Սոցիալական ցանցերով տեղեկություններ տարածվեցին, որին հասարակությունը այդպես էլ չարձագանքեց, հասկանալով, որ այն տեղեկատվական տեռորի վառ արտահայտված դրսևորում է և պետք չէ նման ձևերով կանգնեցնել քաղաքական ուժին:

Լինելով երկրի ներկայով և ապագայով մտահոգ անհատ Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ հավատարիմ է իր խոսքին: Ծառուկյանի հունիսի 5-ի ելույթի հիմնական թեզերն բխում էին հենց այս մտահոգություններից, որի ուղերձը մեկն էր՝ պետք է լուրջ աշխատել, պետք չէ ժամանակ կորցնել, հակառակ դեպքում՝ վաղը ուշ կլինի: Ինչ վերաբերում է շրջանառվող այն թեզին, թե իշխանությունները վախենում են Ծառուկյանից, ապա սա ևս որևէ քննադատության չի կարող դիմանալ: Եվ ինչպես կուսակցության առաջնորդն է նշում ավելի շատ պետք է վախենալ առանց աշխատանք ու աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից, երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից, բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։




Քոչարյանի զոհերը

Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։
Երկար տարիներ իր քաղաքական գործունեությամբ Ծառուկյանը լինելով խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ, կարողացել է շատ ու շատ խնդիրներ հարթել։





Բայց, այսօր, չգիտես ինչու, նա հայտնվել է իշխանությունների թիրախում: Այդուհանդերձ, թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ իր գլխավորած քաղաքական ուժը լինելով բավականին կազմակերպված և հզոր ուժ, իսկապես, ի վիճակի են երկրում իրավիճակ փոխել ու փրկել հայ ազգին այս նողկալի վիճակից: Հետևապես` Գագիկ Ծառուկյանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ. «Ես ասացի իմ դիրքորոշումը, ինչ ասել եմ հրապարակային, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է:

Իսկ, ասենք, խորհրդարանական ընտրությունների հարցով ասել եմ՝ այդ դեպքում դուք չպետք է լինեք ժամանակավոր պաշտոնակատար: Երբ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք»:
Բայց հուսահատվել պետք չէ հարգելի ընթերցողներ, վերջը մոտ է, ուղղակի վատն այն է, որ բացասական հետևանքները վերացնելը շատ մեծ ժամանակ և ռեսուրսներ է պահանջելու:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


As many of you remember, after the famous speech of Gagik Tsarukyan, the founder of the “Prosperous Armenia” party, the government started counterattacking in all directions. This was followed by an Internet attack on Gagik Tsarukyan and representatives of the political force he led. Information was spread on social networks, to which the public did not respond, realizing that it was a vivid manifestation of information terror, that the political force should not be stopped by such means.

Gagik Tsarukyan, an individual concerned with the present and future of the country, proved that he is true to his word. The main theses of Tsarukyan’s speech on June 5 stemmed from these concerns, the message of which was one: we must work hard, we must not waste time, otherwise tomorrow will be late. As for the thesis that the authorities are afraid of Tsarukyan, this can not withstand criticism. And as the party leader says, we should be more afraid of the hundreds of thousands of people left without jobs and salaries, of the parent who has no money for baby food, clothes, medicine, hundreds of thousands of people who lose their homes because of interest in the banks. We should be afraid of those who have lost hope, have no means of livelihood, small and medium entrepreneurs who have gone bankrupt by the tens of thousands.



For many years, with his political activity, Tsarukyan, being a balancing and mitigating bridge between the broad masses in power, the government, has been able to solve many, many problems.
But today, for some reason, he has been targeted by the authorities. Nevertheless, both Gagik Tsarukyan and the political force led by him, being a rather organized, powerful force, are really able to change the situation in the country and save the Armenian nation from this disgusting situation. Later, during the meeting with the Prime Minister, Gagik Tsarukyan reaffirmed that.

“I have stated my position, what I have said publicly, that today it is necessary to resign in order to get the country out of this situation. That is the only way out. As for the parliamentary elections, for example, in that case you should not be a temporary official. When it is acceptable, we will negotiate the rest. “
But do not despair, dear readers, the end is near, the only bad thing is that eliminating the negative consequences will take a lot of time and resources.
GREEN PRESS

Сообщение Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ հավատարիմ է իր խոսքին появились сначала на .


от admin

-->