>

Մի խումբ զինծառայողների ծնողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դիմաց։




Քոչարյանի զոհերը

Ինչպես բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, 24News-ը ևս ուղիղ հեռարձակում էր ապահովում բողոքի ակցիայի վայրից։





Այդ ընթացքում լրագրողներին է մոտենում ՊՆ գնդապետի համազգեստով մեկն ու պահանջում դադարեցնել ուղիղ հեռարձակումը։ Մեր օպերատորը, սակայն, պատասխանում է, որ պատրաստ է անջատել խմբագրության հետ կապվելուց հետո։


Այս պատասխանը չի բավարարում ՊՆ-ի չներկայացած գնդապետին, որը բռունցքներով հարձակվում է 24News-ի օպերատորի վրա։



24News-ը հրավիրում է պատկան մարմինների՝ հատկապես պաշտպանության նախարարության ուշադրությունը այս փաստի վրա ու պահանջում, որպեսզի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված այս պահվածքը ստանա համարժեք գնահատական։

Տեսանյութը դիտեք ստորև․

 


от admin

-->