>

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով։

Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրա դադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռա զմագե րիների, պա տան դների և այլ պահվող անձանց հրա տապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:




Քոչարյանի զոհերը





Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։


«Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»,– ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:



Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահ Սարգսյանը իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

աղբյուր

Сообщение ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->