>

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են Երեւանի բնակիչներ, 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի եւ 33-ամյա Արտակ Գարաջյանի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Ա. Գարաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, հետաքննիչների խումբը, վերջինիս  կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Վարորդ Գ. Մխեյանը հայտնի ու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար առաջին տեղակալ է:

Վթարի մեղավորը եղել է Գ. Մխեյանը, ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33-ամյա վարորդի Opel-ին:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->