>

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։




Քոչարյանի զոհերը

«Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ միջոցառումների միջոցով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։





Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց:


Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։



Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ,

որի շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում»,- ասված է հայտարարության մեջ:

Сообщение Նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->