>

Lragir.am-ը գրել է․

Ադրբեջանում հարցում են անցկացրել, եւ պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը հայերի հետ համատեղ կյանք չի պատկերացնում։ Ավելին, շատերն ասել են, որ հակամարտությունը լուծված չէ, և պատերազմը ոչինչ չի փոխել․․․

Ադրբեջանի փախստականների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, զգուշացրել է, որ «ազատագրված տարածքներ վերադառնալ չցանկացող» տեղահանված անձինք կզրկվեն արտոնություններից։ Բաքուն փաստորեն խոստովանում է, որ մարդիկ չեն ուզում վերադառնալ, անգամ հանուն արտոնությունների․․․




Քոչարյանի զոհերը

Ալիեւը ստիպված է խոստովանել, որ նոր ճանապարհ է կառուցվում դեպի Շուշի, «որովհետեւ ավանդական ճանապարհներն այդ քաղաք ներկայում այնքան էլ ընդունելի չեն մեզ համար»․․․


«Ճիշտ է, մենք օգտվում ենք այդ ճանապարհներից, բայց օգտվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Կարմիր շուկայի տարածքով։ Այսօր Շուշի հասնելու համար պարտադիր պետք է նոր ճանապարհ կառուցել, եւ մենք արդեն սկսել ենք աշխատանքը», – ասում է Ալիևը․․․





Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Բաքուն պաշտոնապես հերքել է տեղեկությունը, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանում երեք ռազմաբազա բացել։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է անընդհատ հավաստիացնել, որ որոշումները սուվերեն են կայացվում․․․

Ընդ որում, աշխարհում վստահ են, որ «Թուրքիան Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգնության դիմաց Ադրբեջանի տարածքում առանձնահատուկ իրավունքներ կստանա, ընդհուպ մինչև էքստերիտորիալություն»։ Այս մասին հայտնում է իրանական Farda-ն․․․

Ադրբեջանը կարծես արդեն սկսել է հասկանալ, որ հրադադարի հայտարարությունը չի նախատեսում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վերադարձ Բաքվի վերահսկողության տակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լեհ ռազմական փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը․․․

Նրա խոսքով, այս հայտարարությունն ավելի շատ խոսում է Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի վերահսկողության երկարաժամկետ կորստի մասին։ «Ուրախությունն աստիճանաբար վերափոխվում է զայրույթի։ Ռուսներն ազդանշան են տվել Ալիևին, որ ստիպված է լինելու ընդունել դա եւ որպես նախազգուշացում անսպասելի հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ուղղաթիռի խոցումը պատահական չէր, այլ սպանություն», – գրել է փորձագետը․․․

Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդիրների։ Առաջին, պարզվել է, որ «ազատագրված» հողերը նախկին փախստականների համար չեն, այլ ուրիշների, եւ տեղահանված անձինք չեն ուզում հետ վերադառնալ անգամ արտոնություններից զրկվելու վախի ներքո․․․


Երկրորդ, հանրությունը չի կարծում, որ հակամարտությունը լուծված է, եւ Ալիեւը, որը փորձում է ամրացնել իր իշխանությունը «վերադարձնելով Ղարաբաղը», ստիպված է լինելու պատասխանել հարցի՝ ու՞ր է Ղարաբաղը և ինչպե՞ս գնալ Շուշի։ Երրորդ, հարցեր են առաջանալու Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ․․․

Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը», որը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի անմիջական աջակցությամբ։ Հանուն արդարության պետք է նկատել, որ ինչպես Հայաստանում 1994 թվականի հետո, այնպես էլ Ադրբեջանը հիմա չգիտեն ինչ անել Արցախի, նրա բնակիչների հետ, որոնք այդ հողի տերն են ու չեն պատրաստվում լքել այն՝ օրինական իրավունքներ ներկայացնելով։ Արցախցիների հարցերին չի կարող պատասխանել նաեւ Ռուսաստանը, որն ապահովել է իր ռազմական ներկայությունն Արցախում, բայց գիտի, որ հյուր է․․․

Արցախցիների հողի ու կյանքի իրավունքն անքակտելի է, անկախ այն բանից ճանաչված է, թե ոչ։ Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ անգամ Երևանը պետք է հաշվի նստեն դրա հետ։ Տերը ողջ է եւ չի պատրաստվում լքել իր տունը․․․



The Azerbaijani Refugee Commission, in turn, warned that “displaced persons who do not want to return to the liberated territories” will be deprived of their privileges. In fact, Baku admits that people do not want to return, even for the sake of privileges ․․․

Aliyev has to admit that a new road is being built to Shushi, “because the traditional roads in that city are not very acceptable for us at the moment.”

“It is true that we use those roads, but we use them accompanied by the Russian peacekeeping forces, both through the Lachin corridor and the territory of the Red Market. “Today, a new road must be built to reach Shushi, and we have already started working,” says Ali.

Another important fact is that Baku has officially denied the information that Turkey intends to open three military bases in Azerbaijan. Moreover, the Azerbaijani leadership has to constantly assure that decisions are made sovereignly.

At the same time, the world is convinced that “Turkey will receive special rights in the territory of Azerbaijan in exchange for assistance to Azerbaijan in hostilities against Armenia, up to extraterritoriality.” This was reported by the Iranian Farda ․․․

Azerbaijan seems to have already begun to understand that the ceasefire statement does not envisage the return of the Artsakh capital Stepanakert to Baku’s control. Polish military expert Witold Repetovich wrote about this on his Facebook page ․․․

According to him, this statement speaks more about the long-term loss of Baku’s control over Stepanakert. “Happiness gradually turns into anger. “The Russians signaled to Ali that he would have to accept this and, as a warning, unexpectedly stated that the helicopter crash on November 9 was not accidental, but a murder,” the expert wrote.

Judging by open sources, Azerbaijan has faced serious problems. First, it turned out that the “liberated” lands were not for former refugees but for others, and the displaced did not want to return even for fear of being deprived of privileges.

Second, the public does not think that the conflict is resolved, and Aliyev, who is trying to consolidate his power by “returning Karabakh”, will have to answer the question: where is Karabakh and how to go to Shushi? Third, questions will ari

Сообщение Ընտիր լուր։ Բшքուն կпրցնում է «հшղթшնшկը». Ինչի՞ մшսին է խոսքը․ Հրшտшպ վիճшկ․․․ появились сначала на .


от admin

-->