>

Ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ եւ ասել, որ նա ընտրել է կառավարման օխլոկրատիկ մոդելը, երբ երկնակամարում կա միայն մեկ արեւ, նրանից հետո չկա երկրորդ, երրորդ, տասներորդ համար:


Նա ասել է, որ նման մոդելը չի կարող կենսունակ լինել եւ նպաստել զարգացմանը:








Քոչարյանի զոհերը

Լրագորղի հարցին, որ դա բնորոշ է նաեւ հետխորհրդային ղեկավարներին, Քոչարյանը պատասխանել է, որ եթե այդ արեւն ունի կառավարման փորձ, գիտելիքներ եւ ունակություններ, կողմնորոշվում է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, ոչ թե կարճաժամկետ էֆեկտին՝ ցույցեր, միտինգներ:


Իսկ եթե այդ արեւն անկանխատեսելի է, հիստերիկ ու չի տեսնում հեռանկարը, կարող է աղետ տեղի ունենալ:



Նա ասել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արեւ է, այլ երկնաքար, որը շատ արագ կվառվի:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->