>

Ես 19 տարի է ամուսնացած եմ և սկեսուրս կյանքս դժոխքի է վերածել:

Երբ ամուսինս ծանոթացրեց մեզ, նա ոտքից գլուխ չափեց ինձ, արհամարհական հայացքով նայեց ու ասաց. — Չեմ ասի, որ հիացած եմ և ուրախ մեր ծանոթության համար:

Ես այդ ժամանակ մտածեցի, որ իմ վերաբերմունքով կփոխեմ նրա կարծիքն իմ մասին: Նա մեր հարսանիքին ներկայացավ ամուսնուս նախկին ընկերուհու հետ ու ողջ հարսանիքի ընթացքում ծաղրում էին ինձ, ծիծաղում էին ինձ վրա:




Քոչարյանի զոհերը





Նա բարեկամների, հարազատների ու ծանոթների մոտ վարկաբեկում էր ինձ, բամբասում իմ մասին: Երեխաներիս մոտ վատաբանում էր ինձ, ասում էր, որ շուտով նրանց հայրը մի «խելքը գլխին» կին կգտնի ու կհեռանա ինձանից:

Եվ որքան գիշերներ եմ ես լուսացրել լաց լինելով, ինչ օրեր եմ ունեցել, երբ ամուսինս փորձում էր ինձ պաշտպանել, նա ամուսնուս ասում էր, որ «փալաս է, պարում է կնոջ դուդուկի տակ»:

Ու այսպես տարիներ շարունակ:

Ու այժմ ես պետք է խնամեմ այդ կնոջը, որին ատում եմ ամբողջ հոգով:


Ստիպված եմ թողնել աշխատանքս ու նստել տանը նրան խնամելու համար: Նա ինսուլտ է տարել և ինքնուրույն չի կարողանում ոչինչ անել:

Ամուսնուս քույրը հրաժարվեց մորը խնամելուց, պատճռաբանելով, որ տանը երեխաներ կան, որ ինքն աշխատում է:



Բայց չէ որ ես էլ երեխաներ ունեմ, ես էլ եմ աշխատում:

Ես ամուսնուս առաջարկեցի վաճառել սկեսուրիս բնակարանը և այդ գումարով լուծել նրա խնամքի հարցը: Բայց այդ ժամանակ նրա քույրը հայտարարեց, որ այդ գումարի կեսը պետք է իրեն տրվի, որովհետև դա նրանց հայրական տունն է:

Խնամող վարձել մենք չենք կարող, որովհետև մեր աշխատավարձը մեզ հազիվ էր բավականացնում:

Բոլորը ամեն կողմից ինձ ասում են, որ ես պարտավորում եմ, որ նրա որդու կինն եմ:

Եվ ես ուզում եմ բոլորին հարցնել, իսկ այդ կինը պարտավոր չէի հարգել ինձ, ես նրա որդու կինն եմ, նրա թոռների մայրը, արդյոք նա իրավունք ուներ իմ կյանքն այսպես դժոխքի վերածելու: Հոգիս տակն ու վրա է լինում:

Ինչու նա ժամանակին չէր մտածում, որ իր հիվանության ժամանակ ես եմ նրան խնամելու և ինչ սրտով հիմա ես նրան խնամեմ:

Сообщение Ես 19 տարի է ամուսնացած եմ և սկեսուրս կյանքս դժոխքի է վերածել…. Իսկ հիմա ունի խնամքի կարիք ….. Ես ամուսնուս առաջարկեցի վաճառել սկեսուրիս….. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->