>

Patum.am էջը գրում է. Հավերժ Փառք Քեզ Զինվոր.

Սարկիսյան Գոռ Նորայրի, ծնվել է 2002թ.-ի Երևանում։ Օգոստոս ամսին մեկնեց բանակ և 1 ամիս հետո սկսվեց չարաբաստիկ պտերազմը։ Գոռս մարզիկ էր, վաղ տարիքից զբաղվում էր ձյուդո մարզաձևով, երիտասարդական հավաքական




Քոչարյանի զոհերը

մասնակից էր, միջազգային մրցաշարերի հաղթող։ Շատ էր սիրում սպորտն ու մարզադահլիճը, սպորտային ընկերներին և մարզչին։ Միասին ենք մեծացել մանկուց, Գոռը մեր թիմի ուրախությունն էր, մեր խորհրդատուն, դժվար պահերին մեր կողքին կանգնողը, մեր ուրախությամբ բոլորից շատ ուրախացողը։





Բանակ գնալուց առաջ ասում էր. ՝«գնալու եմ հերոսանամ, անունս լսելու եք»…


Վերջին օրը երկար նստել էր մարզադահլիճի մեջ, պատերին էր նայում, գորգին, ծանրաձողերին և աչքերը խոնավացել էին, շրջվեց ,որ չտեսնեմ և ասեց. «Ինչպե՞ս եմ երկու տարի ապրելու առանց էս գորգի»…



Ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, սակայն չհասցրեց սովորել, մեկնեց ծառայության։ Գոռը համարձակներից էր, պատվախնդիր, մինչ վերջ կռ իվ տալու սովորությունը իր մեջ մնացել էր դեռ սպորտից։ Շատ երազանքներ ուներ և երբ սկսում էր պատմել, թվում էր թե ողջ կյանքը պլանավորել էր։

Պատմում են, որ պատերազմի օրերին ինքնամոռաց կռ վել է, հակառակորդի մեջ ուժեր հետ շպ րտել, մարտական առաջադրանքները պատվով կատարել։

Հերոսի մահով ընկել է հոկտեմբերի տասնութին Մարտակերտում, հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։


от admin

-->