>

Հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հնարավոր հանդիպմանը պայմանագրի ստորագրման վերաբերյալ խոսակցություններն ու վարկածները պատահական չեն. պայմանագիրը կարող է առնչվել Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարության «լեգիտիմացման» փորձերին եւ դրանում անորոշությունների վերացմանը:

Նույնիսկ այն պայմաններում, երբ այդ անորոշությունները «լուծվում են» հայկական շահերի հաշվին, կան հանգամանքներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Մոսկվայի ու Բաքվի միջեւ:




Քոչարյանի զոհերը

Հայաստանում անցնող ամիսներին ոչ կառավարությունը, ոչ էլ հայրենիքի փրկության կոչերով փողոց դուրս եկած քաղաքական ուժերը մատը մատին չխփեցին այդ անորոշությունների հարցում հայկական շահերն ու պահանջները ձեւակերպելու ուղղությամբ:




Դրանք բավական լայն հնարավորություններ են ընձեռում քաղաքական նախաձեռնությունների համար, սակայն իշխող խմբակի ու 17-ի փրկիչների ողջ «քաղաքականությունն» ամփոփվեց ողբի, անեծքի, Ռուսաստանին երախտագիտության եւ եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու խոստումների մեջ:


Դա անկասկած այն է, ինչ պետք էր Պուտինին ու Ալիեւին՝ անզորության ու հուսալքության մթնոլորտը Հայաստանում: Բայց նույնիսկ դա չի լուծում այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Բաքուն եւ Մոսկվան, եւ որը խորանալու է ժամանակի ընթացքում:

Այդ իրավիճակն առաջացել է եռակողմ հայտարարության ստորագրման հանգամանքների եւ զորքերի տեղակայման հարցում խախտումների պահից, եւ շարունակվում է այլ հարցերում, առայժմ զսպվող փոխադարձ պահանջների տեսքով: Դա է ցանկացած եռակողմ կառուցվածքի կողմերից մեկի հաշվին իրականացման գինը. եռոտանին փլվում է երրորդ կողմի նույնիսկ հպատակության դեպքում:

Մոսկվան փորձում է պահել «չեզոք արբիտրի» դերը, սակայն իրականության մեջ դարձել է կողմ եւ ժամանակի ընթացքում այս հանգամանքը խորանում է՝ դրանից բխող հետեւանքներով:


Հայկական գործոնը եւ հայկական իրավունքները գոյություն ունեն նույնիսկ հայերից ու նվնվան հայկական «իսթեբլիշմենտից» անկախ, եւ Մոսկվան ու Բաքուն այս կախվածությունը զգալու են ավելի եւ ավելի ուժեղ, այդ թվում արտաքին զարգացումների հետեւանքով:

Հենց այստեղ է այն շանսը, որի մասին փորձում ենք պարբերաբար խոսել համատարած ողբի ու կապիուլյանտական այս նողկալի մթնոլորտում: Հնարավո՞ր է հայկական այն ուժերի ի հայտ գալը, որոնք կբռնեն այս շանսը եւ Հայաստանը օբյեկտից կվերածեն սուբյեկտի եւ ավելին՝ արբիտրի Մոսկվայի ու Բաքվի միջեւ: Անհնա՞ր է թվում՝ քաղաքական ազգի փոխարեն ծիսական համայնք լինելու հակումների անհաղթահարելի ուժով:

Աղբյուր՝ Lragir.am

Сообщение Հայաստանի անսպասելի շանսը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->