>

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղվա հանդիպման մասին, իհարկե, կարող ենք տարբեր վերլուծություններ կառուցենք, դավադրապաշտապան բաներ զարգացնենք,




Քոչարյանի զոհերը

բայց արձանագրենք մի քանի պարզ բան` կողմերի բախվող ցանկությունները։




Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, որին Հայաստանը դեմ է

-Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ, սահմանների կամ տարածքային ամբողջականության ճանաչում

Ի՞նչ է ուզում Հայաստանը, որին Ադրբեջանը դեմ է


-Ռազմագերիների վերադարձ` առանց նախապայմանների Փաշինյանը շեշտը դնելու է նրա վրա,

որ գերիների անհապաղ վերադարձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսված, իսկ դրա իրագործումը պատվի հարց է Ռուսաստանի համար։


Ալիևը, բնականաբար, մի քանի հակափաստարկ է բերելու (Ազերսելի աշխատողի սպանությունը և այն, որ գերի են ընկել հայտարարությունից հետո)։

Ալիևը, իր հերթին, հայ գերիների դիմաց ուզելու է Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ, ինչին, Փաշինյանը, որևէ կերպ չի կարող համաձայնվել։

Չի կարող նաև համաձայնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Եթե առանց Մեղրիի ճանապարհի կարգավիճակի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գերիներին հետ բերենք` դիվանագիտական հաղթանակ է,

եթե ոչ, ապա կունենանք հերթական անպտուղ հանդիպումը»։

Сообщение Ինչ է Մոսկվայում ուզելու Ալիևը հայ գերիների դիմաց. Դանիել Իոաննիսյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->