>

Արդեն մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ պտտվում է պատերազմի մասնակից, ոտքը կորցրած Արման Բեգյանի եւ Մաշ Թորոսյանի՝ հիվանդանոցում ծանոթության եւ անսպասելի սիրո պատմությունը։

Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել Ադրբեջանի դեմ մղած պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատվել են։ Հարեւան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը: Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ մտադիր են նշանվել։




Քոչարյանի զոհերը




ֆեյսբուքյան իր էջում Արման Բեգյանին է անդրադարձել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Երանոսյանն Արմանի հետ լուսանկար է հրապարակել Էրեբունի հիվանդանոցից, որին կից նաեւ գրել է․ «Պարզապես գնանք, տեսնենք ու շփվենք մեր հերոսների հետ։ Այսօր Էրեբունի հիվանդանոցում այցելեցինք մեր տղերքին»։

Մեկնաբանություններում Երանոսյանը նաեւ հայտնել է, որ ինքն է վարելու զույգի նշանադրության արարողությունը։



Լուսանկարում՝ Արման Բեգյանն ու դերասն Ռաֆայել Երանոսյանը

«Հայկական ժամանակը» փորձեց զրուցել Մաշ Թորոսյանի հետ, սակայն նա նշեց, որ շրջանառվող հիմնական լուրից բացի՝ այլ մանրամասներ ասել դեռ չեն ցանկանում։ Վերջինս հայտնեց, որ իրենց պատմությունը լուսաբանելու համար շատերն են դիմել։ Նախ՝ զույգը պատրաստվում է լրջացնել հարաբերությունները, դրանից հետո՝ նոր խոսել ու հետաքրքրող հարցերին պատասխանել։

Արմանն ու Մաշը դեռ միայն ֆեյսբուքյան էջերում են պաշտոնական հայտարարություն արել՝ այնտեղ ակտիվացնելով «В отношениях» նշանը։

Сообщение Ոտքը կորցրած զինծառայողը հիվանդանոցում հանդիպել է իր կեսին․ Ռաֆայել Երանոսյանը կվարի նրանց նշանադրության արարողությունը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->