>

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանը վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նրա դերը կխաղա Սամվել Օհանյանը: Դերասանը մեկ ամսից ավելի է՝ հիվանդանոցում է, անցել է ծանր շրջան, հիմա համեմատաբար լավ է զգում իրեն: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը: Նա ասաց, որ դերասանի մոտ վիրուսը ծանր ձևով էր արտահայտված,

կարելի է ասել, մահից է փրկվել: Լյուսին Ֆրանսիայում է եղել, երբ զրույցներից մեկի ժամանակ պրն Մովսիսյանը գանգատվել է թուլությունից, կոկորդի ցավից, բայց կարծել է՝ սովորական մրսածություն է: «Որոշ ժամանակ անց զանգահարում էի հայրիկիս, չէի կարողանում միանալ նրան: Զանգահարեց եղբայրս ու ասաց, որ հայրիկը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Տագնապի մեջ միանգամից եկա Հայաստան ու պարզվեց, որ հայրիկի թոքերն ախտահարված են, երկկողմանի




Քոչարյանի զոհերը

թոքաբորբ ունի և միացված է արհեստական շնչառության սարքին: Միայն այն մտքից, որ հայրիկը վերակենդանացման բաժանմունքում էր, արդեն շատ էի վախեցել: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ պետք է սպասել, համբերություն է պետք, կոնկրետ ոչինչ չէին ասում» ,-պատմեց նա: Լյուսին ասաց, որ երեկ առաջին անգամ կարողացել է մտնել հիվանդասենյակ ու տեսնել հայրիկին. «Ասաց՝ միայն այն, որ ես իր կողքին եմ, արդեն մոտիվացիա է շուտ ոտքի կանգնելու համար: Արդեն մեկ ամիս է Հայաստանում եմ, բայց նրա մոտ մտնել թույլ չէին տալիս, թեև հայրիկը պալատում է դեկտեմբերի 7-ից: Նա չի պատկերացրել, որ կորոնավիրուսով է վարակված, երբ իրեն շատ վատ է զգացել, բժիշկները




համոզել են և հիվանդանոց տեղափոխել: Առաջին 15 օրն իսկական դժոխք է եղել հայրիկի համար, առանց սարքավորման չի կարողացել շնչել: 18 օր պայքարել է, որից հետո հիվանդությունը սկսել է նահանջել: Մինչև հիմա թթվածին է ստանում, դեռ պետք է հիվանդանոցում մնա, նրան վերականգնողական երկար փուլ է սպասվում»: Դստեր խոսքով՝ պրն Մովսիսյանը հիվանդանոցում ձանձրանում է, բայց կարևորն այն է, որ առողջական վիճակն արդեն լավ է: «Բժիշկներն ամեն ինչ արեցին հայրիկի համար, շնորհակալ եմ նրանց: Հայրիկը նեղսրտում է, որ չի աշխատում, մեկուսացված է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը մոտ մեկ ամիս սպասեց հայրիկիս, բայց քանի որ

նրա մասնակցությամբ տեսարաններն ավարտվել էին, իսկ դեռ հայրիկը հիվանդանոցում էր, որոշեցին դերասանի փոփոխություն անել,- ասաց նա և հավելեց, որ, ինչպես կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, հայրն էլ է վախենում, որ չի կարող շնչել ինքնուրույն՝ առանց բժշկական թթվածնի,- Իրեն թվում է՝ սարքն անջատելուց հետո կխեղդվի, անընդհատ հետևում է, թե թթվածնի քանակը մարմնում որքան է»: Հարություն Մովսիսյանի դուստրը նշեց, որ շատ բարդ շրջան են հաղթահարել: «Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, որովհետև թոքերը շատ ախտահարված էին, եթե բժիշկներն այդ երեկո


չհամոզեին հիվանդանոց գնալ, նրան գուցե ինչ-որ բան պատահեր: Հայրիկը նախկինում սրտի երկու վիրահատության է ենթարկվել, թթվածնի պակասից սկսել էին առաջանալ նաև սրտի հետ կապված խնդիրներ, թթվածնային քաղց էր առաջացել, առիթմիան անկառավարելի էր»,- ընդգծեց նա: Լյուսին նաև ասաց, որ նախորդ տարին բարդ էր իրենց ընտանիքի համար՝ պայմանավորված մոր կորստով: «Այս վիրուսը 2020 թվականի վերջին «նվերն» էր մեր ընտանիքին, քանի որ նախորդ տարվա ապրիլի

9–ին կորցրի մայրիկիս: Մայրս՝ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը, երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացավ: Այդ ամենից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս է վերակենդանացման բաժանմունքում: Աստված մեծ էր, ծնողներիցս գոնե մեկին թողեց ինձ, որպեսզի մենակ չմնամ»,- եզրափակեց նա:

Tert.am Life informed its readers that RA Honored Artist, actor Harutyun Movsisyan has been infected with a coronavirus, due to which Samvel Ohanyan will play his role in the TV series “Mountain Girl”. The actor has been in the hospital for more than a month, he has gone through a difficult period, now he feels relatively well. Her daughter Lucy Movsisyan told Tert.am Life about this. He said that the actor had the virus expressed in a heavy egg, it can be said that he escaped death. Lucy was in France when, during one of the conversations, Mr.


Movsisyan complained of weakness and sore throat, but thought it was a common cold. “After a while I called my father, I could not join him. My brother called and said that my father was in the hospital, in the intensive care unit. In alarm, I immediately came to Armenia and it turned out that my father’s lungs were damaged, he had bilateral pneumonia, he was connected to an artificial respiration device. Just the thought of my father being in the intensive care unit made me very scared. “The doctors kept saying that we had to wait, we needed patience, they did not say anything specific,” he said. Lucy said that yesterday she was able to enter the hospital room for the first time and see her father. “He said that just being by his side is already a motivation to g

et up early. I have been in Armenia for a month now, but they did not allow me to enter him, because my father has been in the palace since December 7. He did not imagine that he was infected with the coronavirus, when he felt very ill, the doctors persuaded him to take him to the hospital. The first 15 days were a real hell for Dad, he could not breathe without equipment. He struggled for 18 days, after which the disease began to recede. “He is still receiving oxygen, he still has to stay in the hospital, he will have a long recovery period

.” According to her daughter, Mr. Movsisyan is bored at the hospital, but the important thing is that he is already in good health. “The doctors did everything for my father, I thank them. Dad is upset that he does not work, he is isolated. “The crew of ‘Sari Aghjik’ TV series waited for my father for about a month, but since the scenes with him were over and my father was still in the hospital, they decided to change the actor,” he said, adding that like most coronavirus patients, his father is afraid. “He can not br

Сообщение Բոլորս ենք աղոթում սիրելի դերասանի համար. «Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, դեռ հիվանդանոցում է». դուստրը՝ Հարություն Մովսիսյանի մասին появились сначала на .


от admin

-->