>

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ շարունակվում է ավելի քան 3 ժամ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Ալիևն ու Փաշինյանը Մոսկվա են ժամանել այսօր առավոտյան:








Քոչարյանի զոհերը

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը, հանդիպումն անցկացվում է Պուտինի նախաձեռնությամբ:


Կրեմլում անցկացվող բանակցությունների մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել հայ և ադրբեջանցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրագործման և տարածաշրջանում առկա խնդիրների հետագա կարգավորման հարցում պատրաստականության համար:


«Այսօր կարևոր է ընդգծել կարգավորման առանցքային ուղղություններով արվելիք հետագա քայլերը, որոնք նշված են անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ:

Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը, դեմարկացիոն գծերին, հումանիտար խնդիրների լուծմանը, մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը»,- ասել է Պուտինը:


от admin

-->