>

«Ես կցանկանայի հատուկ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային մշակումներին:

Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ», ըստ Կրեմլի կայքի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:




Քոչարյանի զոհերը

«Կարծում եմ, որ այսօր կարեւոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ կապված հարցերը», ասել է Պուտինը:





Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային ո՞ր մշակումների մասին է խոսքը, որոնց ձգտել է հետեւել Ռուսաստանը: Օրինակ, պատերազմով հարցերը լուծելը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ, իսկ Լավրովի պլա՞նը, ռուս խաղաղապահների տեղակայո՞ւմը, սահմանազատո՞ւմը:

Գուցե Թուրքիայի մասնակցությո՞ւնը ռազմական գործողություններին, ՌԴ հետ մոնիտորինգի կենտրոնի ստեղծո՞ւմը: Իսկ Հայաստանի կանխորոշված պարտությունը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ, չէ՞ որ Հայաստանի հաղթանակի պարագայում ռուս խաղաղապահները չէին կարող մուտք գործել Ղարաբաղ:


Փոխարենը, նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, հարցեր են դրել երրորդ համանախագահի՝ Ռուսաստանի առաջ, նրան մեղադրելով սեպարատ գործողությունների համար:



Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրել են Արցախի կարգավիճակի, պատերազմի արդյունքներով կարգավորման բացառման, տեղահանվածների վերադարձի, Թուրքիայի դերի մասին հարցերը: Արցախի կարգավիճակի հարցն օրինակ առանցքային էր Մինսկի խմբի բոլոր մշակումներում, ինչը չկա Լավրովյան պլանում:

Արցախի կարգավիճակի եւ մյուս առանցքային հարցերը ներկայում կախված են Մոսկվայի վրա, այդ թվում խաղաղապահների հարցը, որի մանդատը Բաքուն չի ստորագրել: Հակահայկական եռակողմ հայտարարությունը լեգիտիմացնելու փորձերը ձախողվում են, իսկ Մինսկի խումբը Մոսկվայի առաջ փաստացի դրել է կամ խմբի կազմում կարգավիճակի հարցի լուծման, կամ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու «ընտրությունը»:

Այս հարցում Արեւմուտքի հետեւողականության դեպքում Մոսկվան ու Բաքուն հայտնվելու են բարդ իրավիճակի առջեւ, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը Մոսկվայի թրքահաճո ջանքերի արդյունքում վեր է ածվում միջազգային ուժեղ լծակի:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տապալված է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ՝ Ադրբեջանը կորսված է, Հայաստանը՝ այս վիճակում, այսպես ասենք: Ռուսաստանի փրկությունը հայկական գործոնն էր, որն այդ երկրի կլեպտոկրատական ռեժիմը մսխել է Լավրովյան պլանով:

Сообщение Պուտինի տարօրինակ հայտարարությունը Ղարաբաղի մասին. Պետք չէր հայերի հետ այդպես վարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->