>

Խոյ։ Այսօր էներգիայի պակաս չեք զգա: Նախապես պլանավորած գործերը կհասցնեք կատարել լիովին: Կարող եք անակնկալներով գունավորել հարազատների առօրյան: Կա հնարավորություն վաղուց անհանգստացնող խնդրի վերջնական կարգավորման համար:

Ցուլ։ Օրը որեւէ բացասական երանգ չի պարունակում իր մեջ: Փորձեք կազմակերպել հանդիպումներ ընկերների հետ, այցելել զվարճավայրեր: Եթե օրը նվիրելու եք հանգստին, ապա ցանկալի է, որ այն լինի ակտիվ հանգիստ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ։ Ինքնակրթվելու, նոր գիտելիքներ եւ հմտություններ յուրացնելու համար հարմար ժամանակ է: Հանգիստ կարող եք զբաղվել գրապահարանը կարգի բերելով: Երեկոն կարող եք անցկացնել հետաքրքիր ֆիլմ դիտելով կամ գիրք կարդալով:





Խեցգետին։ Այսօր կունենաք չափազանց հագեցած աշխատանքային գրաֆիկ: Ամենահարմար ժամանակն է մարդկանց ներգրավվելու տարբեր ծրագրերի եւ նախագծերի մեջ: Հիշեք, որ օգնության դիմելն անիմաստ է, այսօր ամեն ինչ անելու եք անձամբ եւ միայնակ:

Առյուծ։ Կենտրոնացեք առաջնահերթ խնդիրների լուծման վրա: Դրանք նաեւ հավելյալ եկամուտներ են խոստանում ձեզ: Առաջ գնալիս, սակայն, ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք չափի զգացողությունը: Հրաժարվեք ամեն տեսակի գործընկերություններից, եթե գործընկերները քիչ ծանոթ են կամ քիչ վստահելի:

Կույս։ Ցանկացած բարդության գործ այսօր կկարողանաք դյուրությամբ կատարել: Ամենից կարեւորը վճռականությունն է: Ֆինանսական հարցերը կարող են առաջ բերել որոշ անհանգստություն: Կրճատեք երկրորդական ծախսերը:


Կշեռք։ Առօրեական գործերը կկատարեք հավասարակշիռ կերպով եւ հաստատակամությամբ: Չափազանց շատ գործեր այսօրվա վրա մի պլանավորեք: Հիշեք, որ գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ուժերի ջլատման: Աշխատանքից ազատ ժամանակ կարող եք դուրս գալ զբոսանքի:

Կարիճ։ Վերադասավորեք աշխատանքային քեյսը: Հնուց մնացած անավարտ բազմաթիվ գործեր կգտնեք, որոնց այսօր ուղղակի պարտավոր եք լինելու արագ ավարտին հասցնելու: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերի հանդեպ: Պարտք մի վերցրեք եւ ոչ էլ պարտք տվեք:



Աղեղնավոր։ Շեղվեք օրվա սովորական գրաֆիկից, որպեսզի փորձեք առաջադրված խնդիրներին կամ առօրեական պարտականություններին մոտենալ ոչ ստանդարտ կողմերից: Շրջապատող մարդիկ ձեր օգնության կարիքը կունենան: Եթե նույնիսկ ցանկություն չեք ունենա օգնելու, միեւնույն է, բարոյական պարտավորվածություն զգացեք գոնե խորհուրդ տալու համար:

Այծեղջյուր։ Այսօր չեք կարողանալ անաչառ կերպով գնահատել իրավիճակը, ուստիեւ կարեւոր հարցերի հետ կապված որոշումները կամ քննարկումները հետաձգեք: Էներգիան ուղղորդեք տնային գործերի վրա: Կարող եք իրականացնել կահույքի վերադասավորություն: Տնային գործերում այսօր աստղերը ձեզ բացարձակ հաջողութուն են խոստանում:

Ջրհոս։ Հիանալի ժամանակ է հանգստի եւ զվարճանքի համար: Եթե վաղուց ցանկացել եք գնումների դուրս գալ, ապա հարմար ժամանակ է ոչ թանկարժեք գնումներ կատարելու համար: Կարող եք նաեւ հայտնվել ընկերների հետ, որեւէ տեղ գնալ: Այսօր ձեզ պարզապես հակացուցված է մենության մեջ մնալը:

Ձկներ։ Փորձեք պլանավորել այսօր կատարելիք գործերը: Ցանկալի է, որ այսօր զբաղվեք այն գործերով, որոնք ավելի վաղ հետաձգել եք տարբեր հանգամանքների բերումով: Հարմար ժամանակ է երեխաների հետ շփվելու համար: Հաջող կլինեն ուղեւորությունները:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->