>

Ձեզ ենք ներկայացնում 5 հիասքանչ խորհուրդ նրանց համար, ովքեր ուզում են, որ իրենց տունը միշտ մաքուր լինի։


1. Սպասքի տհաճ հոտի վերացում: Եթե անգամ այն բանից հետո, երբ դուք լվացել եք սպասքը, այն վատ է բուրում, ապա ձեզ կօգնի վանիլային էքստրակտը։ Լցրեք 1 թեյի գդալ այդ հեղուկից սպասքի վրա։ Դրեք այն տաքացրած ջեռոցի մեջ։ Մի քանի րոպե հետո տհաճ հոտը կանցնի։








Քոչարյանի զոհերը

2. Սեղանի պարագաների պաշտպանությունը սևանալուց: Ցանկացած տանտիրուհի ուզում է, որ իր գդալները, դանակները և պատառաքաղները միշտ պահպանեն իրենց փայլը։ Որպեսզի պաշտպանեք սեղանի պարագաները սևանալուց, ձեզ հարկավոր է ընդամենը կավիճ։ Դրեք այն պարագաների հետ մեկ արկղում։ Կավիճը կարող է պաշտպանել արծաթե և նիկելից պատրաստված իրերը խոնավությունից։

3. Սնունդ կտրելու տախտակի մաքրություն: Հաճախ է լինում, երբ սննդի փոքրիկ կտորները մնում են խոհանոցային տախտակի վրա։ Սննդի հետքերի վերացումը տախտակից կարելի է մաքրել՝ դրա վրա կես կիտրոն քսելով։ Քերելով կիտրոնը տախտակի վրա՝ թողեք այն 10 րոպե։ Այնուհետև հարկավոր է մանրակրկիտ լվանալ և չորացնել այն։ Այս գործընթացից հետո ձեր տախտակը կլինի մաքուր, ինչպես նորը։


4. Հարմար միջոց՝ շերտավարագույրները մաքրելու համար: Բոլորիս հետ էլ պատահում է, երբ գուլպաներից մեկն անհետանում է։ Մի շտապեք դեն նետել մնացած գուլպան։ Այն շատ հարմար «սարք» է, որն օգնում է մաքրել շերտավարագույրի փոշին։ Պարզապես քսեք մաքրելու միջոցը շերտավարագույրի վրա, տարածեք այն և մաքրեք գուլպայի միջոցով՝ հագնելով այն ձեռքին։



5. Ծորակի վրայից հետքերի վերացումը: Շատ դժվար է վերացնել ծորակի վրա հայտնված հետքերը։ Դեռ նոր եք մաքրել և այն արդեն կեղտոտվա՞ծ է։ Դրա համար էլ հաջորդ անգամ վերցրեք խոհանոցային թուղթ, քսեք ոսկի բարակ շերտը դրա վրա և դրեք այն ծորակի վրա։ Այն կվերացնի բոլոր հետքերը և կպաշտպանի դրանցից։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->