>

Ռեհանին մենք բոլորս ծանոթ ենք որպես անուշաբույր կանաչեղեններից մեկը, որը մեր ուտեստներն ավելի համեղ է դարձնում, բայց ավելի շատ մարդիկ գովում են այն ​​իր տարբեր բուժիչ օգուտների շնորհիվ:

Տերևներից մինչև ծաղիկներ, բույսի յուրաքանչյուր հատված հարստացված է տարբեր քիմիական միացություններով, որոնք հայտնի են հիվանդությունները կանխելու և առողջությունը խթանելու համար:

Ռեհանի սննդային արժեքը․




Քոչարյանի զոհերը

Ռեհանը հարուստ է ֆերմենտային խանգարող եթերայուղերով, որոնք աշխատում են նույն կերպ, ինչպես ասպիրինն ու իբուպրոֆենը բորբոքման դեմ պայքարում և ցույց են տվել, որ դրանք արդյունավետ են ռևմատոիդ արթրիտի և աղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար: Այս եթերայուղերը նաև ապացուցել են, որ արդյունավետ են զանազան մանրէների աճը խոչընդոտելու գործում:





Նշում. Անհրաժեշտ է, որ նախքան Ձեր դիետայի մեջ ռեհանը ներառելը դիմեք բժշկի, քանի որ այն կարող է փոխազդել Ձեր սովորական դեղերի հետ:


Ահա ռեհանի առողջարար մի քանի օգուտները․

Օգտակար է իմունային համակարգի համար․

  • Նպաստում է արյան մաքրմանը:
  • Կարող է օգնել կանխարգելել գրիպն ու մրսածության հետևանքով հիվանդությունները:
  • Կարող է օգնել իջեցնել ջերմությունը:
  • Հակասնկային ազդեցություն ունի:
  • Բնական հակաբորբոքային միջոց է:
  • Կարող է օգնել գլխացավի, ատամի, դաշտանային ցավերի դեպքում:
  • Օգնում է պայքարել հազի դեմ:
  • Ճնշում է մակաբույծների ակտիվությունը:
  • Օգնում է շնչուղիների հիվանդությունների դեմ:
  • Օգնում է պայքարել փորկապության դեմ:



Օգտակար է մաշկի և մազերի հետ կապված խնդիրների դեպքում․

  • Հակաօքսիդանտ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օգնում է կանխարգելել մաշկի վաղաժամ ծերացումը:
  • Լավացնում է արյան շրջանառությունը՝ կանխարգելելով մազաթափությունը:
  • Օգնում է պայքարել բշտիկների դեմ:
  • Նպաստում է վերքերի ապաքինմանը:
  • Օգնում է սպիտակեցնել ատամները:

Օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել․

  • Միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:
  • Հագեցածության զգացում է հաղորում:
  • Կարող է օգնել երիկամներից քարերի դուրսբերմանը:
  • Կարող է օգնել ազատվել հոգնածությունից:
  • Ազատում է որովայնի փքվածությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ահա ռեհանի այն օգտակար հատկությունները, որոնց մասին Դուք չգիտեք появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->