>

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ուրազաևին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Նա կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկու երկրների սերտ փոխգործակցության փաստը նաև բազմակողմ ձևաչափերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում:




Քոչարյանի զոհերը






Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ու Ղազախստանն ունեն տնտեսության բնագավառում գործակցության մեծ ներուժ, որի իրացման գործում Նիկոլ Փաշինյանը նշել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Ուրազաևը շնորհակալություն է հայտնել անձամբ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ հետագա գործունեության ընթացքում ևս բոլոր ջանքերը ներդնելու է հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելուն: Դեսպանը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում երկկողմ կապերը շարունակական կերպով ընդլայնվել են բոլոր ոլորտներում:


Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ պարոն Ուրազաևը նկատել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ 2020 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 50 տոկոսով, ինչը լավ նախադրյալ է աճի տեմպերը պահպանելու ու զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական համագործակցության հեռանկարներին, ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:



Nikol Pashinyan received the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Kazakhstan to the Republic of Armenia Timur Uraza, who is completing his diplomatic mission in our country, the press service of the Government reported. Nikol Pashinyan thanked Mr. Uraza for carrying out effective activities aimed at the development of the Armenian-Kazakh relations. He stressed the continuous development o

f the Armenian-Kazakh relations, stressed the fact of close cooperation between the two countries in multilateral dimensions within the EEU, CSTO and CIS. According to Nikol Pashinyan, Armenia and Kazakhstan have a great potential for economic cooperation, in the realization of which Nikol Pashinyan noted

the need to expand ties between the active activities of the intergovernmental commission and the “private sector”. Ambassador Uraza personally thanked Nikol Pashinyan for the close cooperation with the Government of the Republic of Armenia, assuring that during his further activity he would make every effort to contribute to the development of the Armenian-Kazakh friendly relations. The Ambassador noted t

hat over the past 5 years, bilateral relations have continuously expanded in all areas. Speaking about economic cooperation, Mr. Uraza noted that despite the coronavirus pandemic, trade between the two countries increased by 50% in 2020, which is a good precondition for maintaining and developing growth.

Сообщение Ժամեր առաջ. անսպասելի. Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել появились сначала на .


от admin

-->