>

Ներկայացնում ենք տղամարդկանց թուլություններ, որոնք խենթացնում են կանանց: Այս նուրբ ու զվարճալի հատկությունները կանանց սրտերին ստիպում են ավելի ուժգին զարկել սիրով և նրբությամբ: Ինչպես դուր գալ կնոջը

1․ Վախ սեփական առողջության համար: Հայտնի կատակ կա. «Միայն ծննդաբերելիս կինը կարող է հասկանալ այն տանջանքները, որ տղամարդն ապրում է 37,2 աստիճան ջերմության դեպքում»: Բայց կանայք նրբորեն են վերաբերվում տղամարդկանց այս թուլությանը. քնքշանքն ու հոգատարությունը կանանց բնությամբ է տրված:




Քոչարյանի զոհերը

2. Ինքն իրենով հիանալ: Ապացուցված է, որ կանայք հայելու մեջ նայում են դիմահարդարումը շտկելու և համոզվելու համար, որ արտաքինի հետ ամեն ինչ կարգին է: Իսկ տղամարդիկ հայելու մեջ հիանում են իրենցով: Այդ ընթացքին հետևելը բավական զվարճալի է:





3. Վարպետ: Երբ տղամարդը լավ տրամադրությամբ բացականչում է. «Թանկագինս, գործիքները բեր», կնոջ աչքում նա հիասքանչ է:

4. Կենդանիների նկատմամբ սեր: Կանայք շատ են սիրում կենդանասեր տղամարդկանց:

5. Փողկապը կապել չկարողանալ: Շատ գրավիչ է, երբ կինը կապում է տղամարդու փողկապը:


6. Քաղցրի նկատմամբ հակում: Այնքան հրաշալի է, երբ կարող եք միասին տորթ ուտել թեյի հետ կամ իրար որևէ քաղցրավենիքով կերակրել:

7. Քուն ինտիմ մտերմությունից հետո: Կնոջը շոյում է այն, որ ինքն ուժերից զրկել է իր տղամարդուն:



8. Հակումներ: Յուրաքանչյուրը պետք է իր անձնական տիրույթն ունենա: Նա քեզ ավելի կսիրի նրա համար, որ իրեն հնարավորություն ես տալիս աղջիկների հետ նստել մեկ գավաթ գինու շուրջ:

9. Կոլեկցիա հավաքել: Կարևոր չէ՝ ինչ կոլեկցիայի մասին է խոսքը: Դրան տղամարդու վերաբերմունքը և հետաքրքիր պատմությունները, թե նա որտեղից է վերցրել որոշակի իրը, շատ են հիացնում:

10. Գովեստ: Հենց սկսում ես գովել նույնիսկ ամենալուրջ տղամարդուն, նրա աչքերում խորամանկ կրակ է հայտնվում, դեմքին՝ հազիվ նկատելի ժպիտ: Դա կնոջ սիրտն ավելի մեծ սիրով է լցնում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->