>

Երիտասարդ բժշկուհի Տաթևիկ Սարգսյանը ոչ միայն մասնագիտությամբ է բժիշկ, այլ նաև հոգով ու սրտով։ Նա ապրում է բժշկությամբ և կարողանում մեծ քայլերով առաջ գնալ։ Տաթևիկի հետ խոսեցինք պատերազմի ընթացքում և դրանից հետո զինվորներին տված իր աջակցությունների մասին։ Տաթևիկը մեզ մեծ սիրով ու ոգևորությամբ պատմեց, թե ինչ տեսարանների է ականատես եղել և ինչ պատմություններ է լսել զինվորներից։

Ունենք սարքեր, որոնք նպաստում են ցավի մեղմացմանը ․․․




Քոչարյանի զոհերը

Զինվորների պատմած տպավորիչ պատմությունները մինչ օրս երազներումս եմ տեսնում․բժշկուհի Տաթևիկ Սարգսյանն առաջին օրվանից զինվորի կողքին





Երիտասարդ բժշկուհի Տաթևիկ Սարգսյանը ոչ միայն մասնագիտությամբ է բժիշկ, այլ նաև հոգով ու սրտով։ Նա ապրում է բժշկությամբ և կարողանում մեծ քայլերով առաջ գնալ։ Տաթևիկի հետ խոսեցինք պատերազմի ընթացքում և դրանից հետո զինվորներին տված իր աջակցությունների մասին։ Տաթևիկը մեզ մեծ սիրով ու ոգևորությամբ պատմեց, թե ինչ տեսարանների է ականատես եղել և ինչ պատմություններ է լսել զինվորներից։

Ունենք սարքեր, որոնք նպաստում են ցավի մեղմացմանը ․․․

Ցանկացած բժիշկ, ով ի ծնե և ի սրտե բժիշկ է, իր պարտքն է կատարում լինել հիվանդի կողքին։ Այս դեպքում իմ և մյուս մասնագետների կարիքն ունեին մեր հերոսները, մեր հզոր զինվորները, կ յա եպքումաենք էլ ավեեն Այդ մտքի հեղինակը Premier կլինիկայի տնօրենինն էր։ Նա առաջարկեց միանալ մեր զինվորներին այս տարբերակով ևս։ Կլինիկայում մենք ունենք սարքեր, որոնք շատ են արագացնում վերքերի լավացումը, նպաստում են ցավի մեղմացմանը։ Մեր սարքավորումների շնորհիվ որոշակիորեն նաև թեթևացավ մյուս բժիշկների աշխատանքը։ Այս ամենը գումարվեց իրար ու արագացավ մեր զինվորների բուժման գործընթացը։


Ընկերոջը կորցնելու վախը իր մեջ վերացրել է աշխարհի բոլոր վախերը ․․․



Տղաները այնպիսի տպավորիչ պատմություններ էին պատմում, որ մինչ օրս անգամ երազներումս եմ տեսնում։ Նրանք համեստորեն էին պատմում, թե ինչպես են զինակից ընկերների հետ մինչեւ վերջ պահել դիրքերը, նույնիսկ մի զինվոր պատմում էր, որ միայնակ է պահել մի ամբողջ դիրք. Այս ընթացքում ես ավելի խորը հասկացա, թե ինչքան արի են նրանք, ինչքան ուժ ու հայրենասիրություն կա մեր 18 տարեկան եւ ավելի տղաների մեջ. Հպարտությունս անսահման աճում էր օր օրի։ Իմ մեջ տպավորվել է նաև այն, որ շատ տղաներ, ովքեր չունենալով բժշկական որևէ գիտելիք կարողացել են առաջին օգնություն ցուտ Զինվորներից մեկը պատմում էր, որ վախի զգացումը մի կողմ թողնելով այնպիսի ներարկումներ ու կական միջամտությունններ է կատարել, ր ենե Ընկերոջը կորցնելու վախը իր մեջ վերացրել է աշխարհի բոլոր վախերը։

Ամենամեծ հաղթանակս զինվորի շնորհակալական խոսքն ու անկեղծ ժպիտն է եղել ․․․

Իմ կյանքում ու կարիերայում ամենամեծ հաղթանակը զինվորի շնորհակալական խոսքն ու անկեղծ ժպիտն է եղել։ Երբ դու զգում ես, որ կարողացել ես լիարժեք կատարել քո պարտականությունը ոչ միայն որպես բժիշկ, այլ նաեւ որպես ՄԱՐԴ: Իհարկե սկզբի օրերին շատ դժվար էր նրանց դեմքին ժպիտ տեսնել, բայց արդեն ընթացքում սկսեցի ինձ լիարժեք զգալ, երբ կարողացա ստանալ լավ արդյունք, ինպես նաեւ տալ հոգեբանական մեծ աջակցություն։ Ցանկացած բժիշկ իր գործունեության ընթացքում երազում է, որ գա այն պահը, երբ ինքը որպես մասնագետ իրեն բավարարված կզգա Ես երջանիկ եմ, որ ի շնորհիվ մեր զինվորների իմ կարիերայում եկավ այդ պահը։

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆՅՈՒԹԸ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Сообщение Զինվորների պատմած տպավորիչ պատմությունները մինչ օրս երազներումս եմ տեսնում․բժշկուհի Տաթևիկ Սարգսյանն առաջին օրվանից զինվորի կողքին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->