>

Ներկայացնում ենք գեղեցկության և մաշկի խնամքի 10 գաղտնիք:

1. Խիտ հոնքեր և թարթիչներ: Սևաներկի ամանը լվա, մեջը խառնիր 2 մլ գերչակի յուղ, 4 մլ վիտամին E և 2 մլ ալոեի հյութ: Միջոցը սևաներկի խոզանակով քսիր հոնքերիդ և թարթիչներիդ: Պրոցեդուրան արա ամեն երեկո քնելուց առաջ, մեկ ամիս:




Քոչարյանի զոհերը

2. Պայքար ցելյուլիտի դեմ: Փաթաթելը ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոցներից է: Խառնիր 2 ճ/գ աղացած կոճապղպեղ, 5 ճ/գ կոսմետիկ կավ և 10 ճ/գ տաք ջուր: Քսիր խնդրահարույց մասերիդ և փաթաթիր կերակրի թաղանթով: Թող 40 րոպե, թաղանթը հանիր և լոգանք ընդունիր: Պրոցեդուրան արա շաբաթական մեկ անգամ:





3. Հարթ կրունկներ: Խառնիր 2 բաժակ տաք ջուրը, 1/2 բաժակ սոդան և 1 բաժակ քացախը: Ոտքերդ դիր խառնուրդով ամանի մեջ, պահիր 15 րոպե, ոտքերդ սրբիր սրբիչով և խոնավեցնող քսուք քսիր:

4. Ձիգ կուրծք: Կոսմետիկ վազելինը քսիր կրծքիդ քնելուց առաջ: Մեկ շաբաթ անց մաշկդ կդառնա ավելի առաձգական, խոնավ և ձիգ:

5. Շուրթերի աննման հարդարում: Շուրթերիդ անձեռոցիկ դիր, վրան քսիր թափանցիկ դիմափոշի-ամրացուցիչ, անձեռոցիկը հանիր:


6. Ծավալուն թարթիչներ: Նախքան դիմահարդարվելը թարթիչներիդ մանկական փոշի քսիր:

7. Սևաներկը զգուշությամբ քսիր: Գդալը դիր ստորին թարթիչներիդ տակ: Նույնն արա վերևի թարթիչներիդ դեպքում: Այդպես սևաներկը միայն թարթիչներիդ կքսվի:



8. Եղունգների արագ չորացում: Եղունգներդ ներկելուց հետո 3 րոպեով դիր սառույցով ջրի մեջ:

9. Անփայլ մատնահարդարում: Եղունգներիդ քսիր ցանկացած փայլուն լաք, հետո ջուր տաքացրու: Հենց գոլորշի լինի, մատներդ մոտ 5 վայրկյանով պահիր գոլորշու վրա:

10. Քթի կոնտուրինգ: Պատառաքաղը դիր քթիդ այնպես, որ երկու կենտրոնական ատամիկները լինեն հենց կենտրոնում: Այդ մասին պետք է հայլայթեր քսես: Դրսի ատամիկների միջև անցքերը մգացրու մուգ կորեկտորի կամ բրոնզատորի միջոցով:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->