>

2 օր հետո որդիս պետք ա գար, ու քանի գալու օրերը մոտենում են, այնքան ցավս կրկնապատկվում է, եռապատկվում, քառապատկվում… Օր օրի ատելությունս ավելի է շատանում մեր խեղկատակ ղեկավարության հանդեպ, ուզում եմ, որ դուք էլ զգաք ցավ ու տառապանք, ինչպես որ մենք՝ որդեկորույս ծնողներս։ Ուզում եմ իմանալ՝ դուք ո՞նց եք քնում։




Քոչարյանի զոհերը

Երբեք ձեր աչքին չե՞ն գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները, որոնց դուք անխնա գցեցիք մսաղացի տակ։ Երբեք ձեր աչքին չե՞ն գալիս մեր գերիները, որոնց թողեցիք բախտի քմահաճույքին։ Երբեք ձեր աչքին չե՞ն գալիս մեր վիրավոր տղաները՝ անոտք, անձեռք, անաչք… Որոնց դուք դատապարտեցիք հավերժ տառապանքի։ Երբեք ձեր աչքին չե՞ն գալիս մեր անհետ կորածները, որոնց ծնողները տառապում են անորոշությունից։ Ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազարավոր ծնողներ գրկում են ցրտից սառած շիրմաքարերը։ Դուք մարդ չեք, առավել ևս՝ դուք ՀԱՅ չեք։






Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2808270246157338&id=100009231694993



Сообщение «Դուք ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազարավոր ծնողներ գրկում են ցրտից սառած շիրմաքարերը». զոհված զինվորի մայրը՝ ՀՀ իշխանություններին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->