>

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ընտանյոք հայտնված Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամենակարճ ժամանակում Շուշին կվերականգնվի։ Ալիևը այս մասին խոսել է Շուշին կոչելով ադրբեջանական ձևով՝ Շուշա։




Քոչարյանի զոհերը

Այս մասին հաղորդում է Minval.az-ը։ «Մենք կվերականգնենք քաղաքը։ Իմ հանձարարությամբ քաղաք է գործուղվել մեծ խումբ, և անցակցվել վերլուծություն։ Ստացել եմ անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան հանձնարարականներ»,- ասել է Ալիևը»։




Նա հիշեցրել է իր այն խոսքերը, որ Ադրբեջանի դրոշի օրը՝ Բաքվում ինքը հայտարարել էր, որ կգա օրը և ադրբեջանական դրոշը կծածանվի «օկուպացված տարածքներում», այդ թվում՝ նաև Շուշիում։


Նա հիշեցրել է արցախցի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ Ադրբեջանը կարող է Շուշիում լինել միայն մի դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունն ու այնտեղ դեսպանատուն բացի։

«Նայեք, թե ինչ մեծամիտ ու զզվելի արտահայտություններ էին օգտագործում։


Հիմա նստած են առնետների նման ու կուլ են տվել լեզուները։ Որևէ խոսք չեն կարող ասել։

Մենք այստեղ եկանք որպես հաղթողներ և ծածանեցինք Ադրբեջանի դրոշը բոլոր տարածքներում»,- հավելել է Ալիևը։

Сообщение Նրանք հիմա առնետների նման նստած՝ լեզուները կուլ են տվել․ Ալիև появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->