>

Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն էր հրապարակել այն մասին,




Քոչարյանի զոհերը

որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դուստրերը Մոսկվա են մեկնել՝





ՌԴ քաղաքացիություն ստանալու և Մոսկվայի թանկարժեք թաղամասերից մեկում շքեղ առանձնատուն ձեռքբերելու համար։

Ավելի ուշ politik.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվային ամենաթանկարժեք խանութներում գնումներ է կատարում։ Նշվում էր, որ այդ խանութներում գները սկսվում են մի քանի հազար դոլարից։


ArmDaily.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց.

«Վարչապետի կինը և ընտանիքի մյուս անդամները բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են՝ որևէ այլ քաղաքացիության դիմելու անհրաժեշտություն չկա և չի էլ լինելու»։



Մեր այն հարցադրմանը, թե ճիշտ են արդյոք Մոսկվայում տուն գնելու մասին տեղեկությունները,

Գևորգյանը պատասխանեց, որ ինքը հանդիսանում է վարչապետի մամուլի քարտուղարը և չի տիրապետում ընտանիքի գտնվելու վայրին կամ զբաղվածությանը և այդ մասին տեղեկություն չունի։

Մանե Գևորգյանը վերջում հավելեց. «Ես ուղղակի զարմանում եմ էն մարդու թռիչքին, որը նման ձևով տեղեկություններ է տարածում։ Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել»։

Сообщение Ես ուղղակի ապշում եմ. Վարչապետի խոսնակը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->