>

««Նիկոլը մենակ չարեց հեղափոխությունը»… «մենք ենք արել հեղափոխությունը»… և այլ այս կարգի բոլորիս հասկանալի արտահայտություններ կարդալիս հիշում եմ կենցաղային մեկ անեկդոտ»:

Ֆեյսբուքյան իր էջում գրում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:




Քոչարյանի զոհերը

«Մեկը ռեստորանում ձիթապտուղ է պատվիրում, փորձում է պատառաքաղով բռնել՝ հատիկները «փախչում են»:





Մի քանի անհաջող փորձերից հետո կանչում է մատուցողին և դժգոհում՝

-«էս ինչ եք բերել, չեն բռնվում»:


Մատուցողը պատառաքաղով հանգիստ «բռնում« է ձիթապտղի հատիկը և ուտում: Այցելուն՝ մի փոքր «նեղացած»



-«հա դե, ես հոգնեցրի, Դուք «բռնեցիք»:

Հիմա մենք ենք՝ շատերս «նեղացել ենք», որ մենք տարիներ շարունակ տարբեր ձևերով «հոգնեցնում էինք» այս ու այն կողմ «փախչող» հեղեփոխությունը,
Նիկոլն եկավ ու «վերցրեց»:

Կարողացա՞վ, հմու՞տ էր, թե երկրում իսկապես հեղափոխական իրադրություն էր հասունացել, այսինքն՝ մեր ճնշումներին նաև «վերիններն» այլևս չէին կարող դիմադրել: Հավանաբար՝ բոլորը միասին:»

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->