>

Նույնիսկ Հին Եգիպտոսում դարչինը հայտնի էր իր բուժիչ հատկություններով, քանի որ այն կարող է բուժել ցանկացած հիվանդություն, ուստի պետք է լինի մարդու առողջ սննդակարգի բաղկացուցիչ մասը։

Առողջության և գեղեցկության ուժը բնական բաղադրատոմսերում: Ավելի հետաքրքիր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ և բաղադրատոմսեր․ Դարչինն ու մեղրը հին ժամանակներից լայնորեն օգտագործվել են չինական բժշկության մեջ: Մեղրն ու դարչինը կազմում են նյութեր, որոնք կարող են օրգանիզմին օգնել տարբեր հիվանդությունների դեպքում: Եվ նույնիսկ առանձին օգտագործելիս այս երկու բնական բաղադրիչները միշտ համարվել են շատ օգտակար օրգանիզմի համար:

Մեղր․

Մեղուների քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ իսկական բնական հակաբիոտիկ, որը պարունակում է բազմաթիվ վիտամիններ:

Դարչին․




Քոչարյանի զոհերը

Այն օգտագործվել է Հին Եգիպտոսում՝ իր բուժիչ հատկությունների շնորհիվ, որոնք ի վիճակի են բուժել տարբեր հիվանդություններ, և այդպիսով մարդկանց համար առողջ սննդակարգի մի մասն է: Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով, խթանում է իմունային համակարգը, ախտահանում է աղիները, աշխուժացնում, բարելավում մարսողությունը և հիանալի միջոց է մրսածության և լուծի դեմ:






Բայց մի չարաշահեք այն, քանի որ մեծ քանակությամբ դարչինը կարող է թունավոր լինել լյարդի և երիկամների համար և կարող է փոխազդել որոշակի դեղամիջոցների հետ։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ընդունել ոչ ավելի, քան 3 գրամ:

Ինչպե՞ս կարելի է դարչինն օգտագործել մեղրի հետ․

Հիանալի է սրտի առողջության համար․

Մեղրի բանկայի մեջ մի քանի ճաշի գդալ դարչին ավելացրեք և մանրակրկիտ խառնեք, մինչև որ ստացվի համասեռ զանգված:

Ամեն առավոտ նախաճաշին կերեք մի կտոր հաց կամ թխվածքաբլիթ, որի վրա պետք է քսված լինի այս խառնուրդը:

Շուտով Դուք կնկատեք մեծ արդյունքներ: Այս խառնուրդը ի վիճակի է իջեցնել խոլեստերինի մակարդակը և նվազեցնել սրտանոթային ինֆարկտի ռիսկը: Նորմալացնում է սրտի բաբախյունը, ամրացնում զարկերակները և երակները՝ դրանով իսկ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը:


Օգնում է բուժել արթրիտը․

Ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր և 1/2  ճաշի գդալ դարչինի փոշի մեկ բաժակ տաք ջրի։

Խմեք վաղ առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ երեկոյան` քնելուց առաջ:

Կոպենհագենի համալսարանի գիտնականների կողմից քրոնիկ արթրիտով տառապող 200 կամավորների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ըմպելիքի կանոնավոր ընդունման արդյունքում 75 հիվանդ 1 շաբաթ անց ցավի նվազում է զգացել: Մեկ ամիս անց բոլոր 200 հիվանդները հաջողությամբ թեթևացան ցավից և սկսեցին առանց խնդիրների քայլել:

Օգնում է պայքարել երիկամների և միզապարկի բորբոքումների դեմ․

Ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր և երկու թեյի գդալ դարչինի փոշի մեկ բաժակ տաք ջրի մեջ և խառնեք:



Խմեք օրական երկու անգամ, առավոտյան և կեսօրին դատարկ ստամոքսին:

Հիանալի միջոց մրսածության դեմ․

Մրսածության, հազի և սինուսիտի դեպքում մի բաժակ տաք ջրի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր և մեկ պտղունց դարչին և խմեք օրական մի քանի անգամ, մինչև վիճակը բարելավվի:

Ամրացնում է իմունային համակարգը․

Նույն խառնուրդի կանոնավոր օգտագործումը, որը պատրաստված է սրտի առողջությունը բարելավելու համար, ուժեղացնում է սպիտակ արյան բջիջները, պաշտպանում է օրգանիզմը բակտերիաներից և վիրուսներից։

Օգնում է նիհարել․

Մի բաժակ ջրի մեջ լուծեք մեկ ճաշի գդալ մեղր և կես գդալ դարչին և խմեք ամեն օր նախաճաշից 30 րոպե առաջ և քնելուց 30 րոպե առաջ:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը․

Լուծեք 0,5 լ ջրի մեջ 2 ճաշի գդալներ մեղր և 1 մեկ ճաշի գդալ դարչին: Այս ըմպելիքը կարելի է խմել օրական 3 անգամ:

Կարճ ժամանակահատվածում խոլեստերինի մակարդակը իջնում ​​է 10%, դրանով իսկ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ամեն առավոտ կերեք մեկ գդալ մեղրի ու դարչինի խառնուրդ, և արդյունքները կզարմացնեն Ձեզ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->