>

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի




Քոչարյանի զոհերը

Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով ղեկավար:





Հայկ Հաջինազարյանը նախկինում եղել է Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Ավելի վաղ՝ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, տեղեկատվական աջակցություն է ցուցաբերել Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում


Քարոզարշավին միանալուց առաջ նա աշխատում էր ԱՄՆ Կոնգրեսում՝ սկզբում որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:



Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգթոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Сообщение Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով ղեկավար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->