>

« Ես շատ զարմացա, երբ Լենա Նազարյանը, երեկ իր տված, այսպես կոչված, հարցազրույցի ընթացքում, հայտարարեց, թե ինքը քաղաքական գործիչ է, որովհետև ես համոզմունք ունեմ, որ նա, առհասարակ, գործիչ չէ:

Պատեհապաշտորեն, ստախոսությամբ, առանց փաստարկների մարդկանց վարկաբեկելով և պատահաբար երկնքից ընկած իշխանությունը գրկելով իրեն քաղաքական գործիչ համարելը, մեղմ ասած, բարոյական վարք չէ: Հետևաբար, զրույցի հենց սկզբից, ես ուզում եմ հասկանալ, թե նա ի՞նչ իրավունքով է իրեն հռչակել որպես քաղաքական գործիչ ու հանդես է գալիս այդ դիրքերից», — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գրականագետ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի՝ «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցին տված աղմկահարույց հարցազրույցի մանրամասներին:




Քոչարյանի զոհերը

Խոսելով Լենա Նազարյանի՝ Հայաստանի հարևան երկրների հետ համակեցության պատկերացումների մասին, նախկին փոխնախարարը հայտարարել է՝ եթե այդ կինը կարծում է, թե հայ ժողովուրդն իր բնույթով ագրեսիվ նկարագրի կրող է, ապա Լենա Նազարյանը տեղյակ չէ ոչ միայն հայ ժողովրդի պատմությունից և նրա գենետիկայից, այլ նաև՝ մեր ժողովրդի ընդունած արժեքային համակարգից. «Եթե նա կարծում է, որ հայն իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ունակ չէ, ապա սա խոսում է վերջինիս, մեղմ ասած, տգիտության մասին:




Ես չեմ ասում անտեղյակության մասին, որովհետև խելացի և բանիմաց մարդը կարող է այս կամ այն իրավիճակներում անտեղյակ լինել, բայց տգիտությունը բանիմաց մարդուն բնորոշ գիծ չէ: Հետևաբար, ես շատ կուզենայի լսել Լենա Նազարյանի մեկնաբանությունն այն հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ է թուրքը համարվում հայ ազգի դարավոր թշնամին: Եվ, քանի որ, գրեթե համոզված եմ, որ նա այս հարցի պատասխանը չի տալու, գիտի, բայց չի տալու, հետևաբար հարց եմ տալիս նրան՝ քո ուզածն ի՞նչ է աղջիկ ջան…Դու ուզում ես էդ քո ոհմակի հետ միասին մի նոր փորձա՞նք բերել մեր գլխին, մի անգա՞մ էլ թուրքի ձեռքով բնաջնջման ենթարկվենք…

Ի՞նչ է՝ եղածը քի՞չ էր, չե՞ք բավարարվել: Նույն տարածաշրջանում թուրքի հետ միասին ապրելու 600 – 700 տարիների ընթացքում չե՞ք հասցրել ճանաչել, թե թուրքն ով է…Իսկ իրենք՝ այդ ձեր սիրած թուրքերը, երբևէ սպասե՞լ են մեր բարեկամությանը, հետևաբար, ես ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել և մեկնաբանել Լենա Նազարյանի՝ թուրքից բարեկամություն խնդրող մուրացկանին վայել այս կեցվածքը»,- հռետորական բնույթի հարցադրումներ է բարձրացնում Սերժ Սրապիոնյանը:


Գրականագետը մտահոգություն է հայտնում՝ կարո՞ղ է պատահի Լենա Նազարյանը թուրքին զիջելու նոր բան ունի, որ այսպիսի պատրաստականությամբ նրանց հետ հարաբերվելու և բարեկամություն անելու քարոզ է կարդում, որովհետև, ըստ մտավորականի, թուրքը հային բնաջնջելուց և նրանից խլելուց բացի, ուրիշ որևէ պլաններ, մեզ հետ կապված չունի և երբեք էլ չի ունեցել՝ հարյուրամյակների արյունոտ պատմությունը վկա. «Թուրքին տալու բան ունեն միայն թուրքերով և թուրքական իրականությամբ հիացած այս գործակալական ցանցի անդամները, որից մեկն էլ Լենա նազարյանն է, որ բախտի բերմամբ, հայտնվեցին իշխանության ղեկին և քանդեցին երկիրն ու բանակը:


Սրանց իշխանություն տվեցին հենց իրենք՝թուրքերը, հետևաբար, հասկանալի է, թե ինչո՞ւ է այս բոլուկն այդքան շահագրգիռ՝ ծառայելու թուրքերին, այսինքն, իրենց իրական տերերին: Միգուցե սա իրենց հոգու պարտքն է, որով նրանք շնորհակալություն են հայտնում իրենց իշխանություն նվիրած տերերին, որովհետև այլ տրամաբանական բացատրություն՝ այս ամենի վերաբերյալ, ուղղակի չկա»:

Խոսելով նազարյանական այն լավատեսության մասին, թե ռևանշիստական տրամադրությունները ներսում ուղղակի անպտուղ ջանքերի գործադրում են և որ իրենք եկել են խմբով ու խմբով էլ գնալու են, Սերժ Սրապիոնյանն ալեգորիկ համեմատություն է կատարում. «Թավշապատ մասսաներն իրականությունը խեղաթյուրելով են զբաղված: Իսկ իրականությունը հետևյալն է՝ հնում վարատեղում եզներին չեն կերակրում, իսկ երբ օրվա ավարտին նրանք վերադառնում էին գոմ և մոտենում իրենց կերակրատաշտին՝ մսուրքին, այնտեղ չորացած հարդ էր լցված լինում՝ եզներին կերակրելու համար: Ի դեպ, կենդանիների տերերը չոր հարդը շատ չէին լցնում, որ եզներն ուտելուց չպայթեին, որովհետև նրանք միանգամից ամբողջը խժռում էին ու տրաքում…Լենա Նազարյանն ու նրանց ոհմակը վարատեղից եկած և հարդն ամբողջությամբ խժռած եզների պես՝ տրաքելու շեմին են…»,- եզրափակում է զրույցը գրականագետ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո

Сообщение «Լենա Նազարյանն ու նրանց ոհմակը տրաքելու շեմին են» .Սերժ Սրապիոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->