>

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու,









Քոչարյանի զոհերը

իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ:


Մասնավորապես.

Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ,



որոնք Արցախի Հանրապետությունից փոխադրել և պահել է Երևան քաղաքում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:


от admin

-->