>

Նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած քաղաքացիներին:




Քոչարյանի զոհերը

Թեմայի վերաբերյալ irakanum.am-ը հարց է ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:




— Պարոն Ծառուկյան, նախօրեին Վազգեն Մանուկյանը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» է անվանել: Ինչպես կգնահատեք Վազգեն Մանուկյանի այս ձևակերպումը:

— Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները:


Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք:


Բոլորն էլ գիտեն, հայրաքաղաք Գյումրին և արարող ու ստեղծագործող գյումրեցիներն իմ համար ունեն առանձահատուկ նշանակություն: Ես հույս ունեմ, որ քաղաքական լեքսիկոնին անհարիր ձևակերպումները որևէ կերպ չեն նսեմացնի մեր թասիբով գյումրեցիների արժանապատվությունը:

Ես մշտապես լինելու եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ, ադաթներով ու ավանդույթներով հարուստ Գյումրիի և գյումրեցու կողքին: Դա միանշանակ է…

Դիտեք նաև՝

Сообщение Գագիկ Ծառուկյանի կոշտ անդրադարձը՝ գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->