>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վստահ եմ’ Ցեղшսպшնությшն թանգարանի, Պետական արխիվի ու նմանատիպ ինստիտուտների (ՊՆ ռազմավարական հետազոտությունների կենտրոն և այլն) գործունեությամբ ու դրանց նկատմամբ թշնամիների հետաքրքրությամբ պայմանավորված’ շատ գիտաշխատողների (տնօրենախառը) ստորագրել տված կլինեն ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստաթղթեր։




Քոչարյանի զոհերը

Տարօրինակ ու մտահոգիչ կլիներ, եթե այդպիսի «կոմունիկացիաներ» չլինեին, եթե նմանատիպ ինստիտուտների աշխատակիցները անընդհատ գտնվում են այլ երկրների, առավել ևս թշնամական պետությունների հատուկ ծառայությունների ռադարի տիրույթներում։

Բայց զավեշտ է, որ ժամանակին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա դեսպան աշխատած ( հետաքրքիր է’ նա ի պաշտոնե չի համագործակցել ԱԱԾ-ի հետ? Եթե ոչ, ապա դա Սերժ Սարգսյանի խայտառակությունը կլինի) Միքայել Մինասյանը ոչ միայն տողատակերով դատապարտել է այդպիսի գիտաշխատողների համագործակցությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ, այլ դա ներկայացրել այլ լույսի ներքո…։




Դիտեք նաև՝

Մարդն ակնհայտ գաղափար չունի, թե ինչպես են աշխատում պետությունները, պետական ինստիտուտները, հետախուզական ծառայությունները, որոնց հետ աշխատող գիտնականները, հետազոտողները ոչ միշտ են գործակալ լինում, այլ ի պաշտոնե համագործակցում են իրենց երկրի հատուկ ծառայությունների հետ։

Պատկերացնել կարելի է, թե նման կարևոր դետալներ չիմացող, բայց դեսպան աշխատած մարդն ինչ երգել երգած կլինի տարբեր հանդիպումներում’ անմեղ տեսքով զրուցակիցների հետ…


Դե եթե նրա կարծիքով ի պաշտոնե ԱԱԾ-ին ազգային անվտանգությանը վերաբերող իմացած տեղեկություններ փոխանցելը «թուրքի գործակալություն է» (խեղճ Ցեղասպանության թանգարանի գիտաշխատողներ, որ երբեմն թուրք գիտնականներ ու գործակալներ են ընդունում իրենց կամքից անկախ ու հավանաբար պետք է զեկուցագրեր ներկայացնեն), ապա պատկերացնել կարելի է, թե ինչ աղետի մեջ ենք ապրել, երբ Մինասյանը երկրում շատ լուրջ որոշումներ ընդունողներից էր…

Ու դրանք այն ժամանակներն էին, երբ Մինասյանի աներոջը Ազգային ժողովում ներկայացնող տխրահռչակ անձը մի օր բարձր տրամադրությամբ մտավ իմ սենյակ ու ասեց’ «այսօր իմ համար երջանիկ օր է….»:


Հարցրեցի’ «ինչ առիթ կա?»:

Պատասխանեց’ «Տղաս այսօր երդում տվեց/պրիսյագ/: «Որտեղ?»- գրեթե շնորհավորելու մտադրությամբ հարցրեցի ես…. «Ռուսաստանի Ազգային անվտանգության ակադեմիայում»,- նույն ուրախ տոնով պատասխանեց Միքայել Մինասյանի աներոջ ներկայացուցիչը…

Դիտեք նաև՝

«Որ երկրին երդում տվեց? Դու դրա համար պետք է ամաչեիր»,- չդիմացա ես ու հետագայում այլես նրան չընդունեցի իմ սենյակում…

Ահա, Մինասյանի սիրելի ժամանակաշրջանում «պատվաբեր էին» երդումները այլ պետությունների հատուկ ծառայություններին, իսկ, այ, ՀՀ ԱԱԾ (թեպետ չգիտեմ էլ, թե այնտեղ ով և ում էր ծառայում)-ի հետ ի պաշտոնե համագործակցությունը դա նրա համար է, որ…

Անպատկերացնելի ու փշաքաղացնող մտքեր է, որ լսում ենք այդ պարոնից։ Աները չի կարողանում ազդել նրա վրա? Ի վերջո երկար տարիներ այդ կառույցն է ղեկավարել ու կարող էր բացատրել նրբությունները, այլ ոչ թե խայտառակել «ռեսպուբլիկան»։ Դրանից իրենք են տուժում….

Сообщение Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->