>

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, որն օրերս կստանձնի նախագահի պաշտոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերի թեկնածությունը:

Այդ առաջադրումը ուշադրության է արժանի Հայաստանի համար որոշակի հանգամանքների բերումով:

Այստեղ հարցն այն չէ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ամերիկյան քաղաքականության առանցքային գործիքներից է, և դրա ֆինանսատնտեսական բնույթը առավել քան կարևոր է կորոնավիրուսից և ավերիչ պատերազմից հետո Հայաստանի վերականգնման հնարավորություն դիտվելու համար:




Քոչարյանի զոհերը

Ի վերջո, այստեղ շատ կարևոր են լինելու քաղաքական բնույթի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ թե՛ ԱՄՆ հետաքրքրվածությունը Հայաստանով, թե՛ Հայաստանի համարժեք արձագանքի հնարավորությունը՝ հաշվի առնելով ռեգիոնալ նոր իրողություններն ու ՌԴ գերազդեցությունը:




Ավելին, այդ իմաստով գուցե առավել կարևոր է դառնում, որ Նահանգները Հայաստանի հետ հարաբերության իմաստով չսպասի, այսպես ասած, հանդիպակաց նախաձեռնության կամ չկողմնորոշվի բացառապես սիմետրիկ արձագանքով:Ակնառու է, որ նոր իրավիճակում Հայաստանի հետ աշխատանքի արդյունավետությունը կախված է այն բանից, թե Վաշինգտոնը որքան է պատրաստ այդ հարաբերության ասիմետրիկ տրամաբանության:

Այդ իմաստով է ահա բավականին հետաքրքիր Սամանտա Փաուերի թեկնածության առաջադրումը:


Բանն այն է, որ Օբամայի վարչակազմի շրջանում լինելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և փաստորեն ամերիկյան քաղաքականության համատեքստում Օբամայի վարչակազմի բազեներից մեկը՝ Փաուերը բավականին նուրբ համակրանք ուներ հայկական գործոնի նկատմամբ:

Իհարկե, հասկանալի է, որ քաղաքականության, այն էլ ամերիկյան քաղաքականության ուղենիշը շահն է, ոչ թե համակրանքը, սակայն անձնական պատկերացումներն ու մոտեցումները ի վերջո կարևոր են շահի շրջանակի ձևավորման համար:

Փաուերը այդ իմաստով Հայաստանի համար ամերիկյան նոր վարչակազմում կարող է լինել թերևս ամենահարմարավետ գործընկերներից մեկը, ինչը կարևոր է:


Այդ համատեքստում, ի դեպ, հատկանշական է, որ, օրինակ, հենց Սամանտա Փաուերն էր 2015 թվականի մայիսին Վաշինգտոնի գլխավոր տաճարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը, երբ տաճարում տեղի էր ունենում պատարագ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ:

Ի դեպ, մյուս պաշտոնյան էլ այն ժամանակ փոխնախագահ Բայդենն էր: Սա, իհարկե, լոկ ներկայացուցչականության հարց չէ, սա քաղաքականություն է՝ իր բավականին նուրբ տողատակերով:

Ինչպես, օրինակ, լոկ մարդասիրության հարց չէ և այն, որ Սամանտա Փաուերը, Թրամփի նախագահությունից հետո թողնելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը, 2017 թվականին դարձավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ:

Փաուերն, ի դեպ, ափսոսանք էր հայտնել և համարել սխալ, որ նախագահ Օբամայի վարչակազմը չճանաչեց Հայոց ցեղասպանությունը:Իհարկե, ներկայումս ԱՄՆ ՄԶԳ նախագահի պաշտոնում նրա հնարավոր նշանակումից մեր ակնկալիքը պետք է լինի ոչ թե Ցեղասպանության ճանաչումը, այլ Հայաստանի հետ կարևոր տնտեսական ծրագրերի նախաձեռնողականությունը:

Հետպատերազմական բարդ իրադրությունում հայտնված Հայաստանի համար ներկայումս այդ հարցերն են կենսական:


от admin

-->