>

Արեն Արզումանյանն Օմարի արծիվներից է: Նա ծնվել է 2000թ հոկտեմբերի 11- ին: Արենն իր ծառայությունն անց էր կացնում Վարդենիսում:









Քոչարյանի զոհերը

Պատերազմի մեկնարկից հետո Արենը տեղափոխվում է Քարվաճառ: Այստեղ նա տասնութ օր շարունակ զինակից ընկերների հետ համառ պայքար է մղել հակառակորդի դեմ:


Համառ պայքարի օրերին Արենն ավելի քան ութ տանկ է կարողացել խnցել, ինչի համար գովասանքի և մեդալի է արժանացել, սակայն անձամբ չի հասցրել այդ մասին պատմել ծնողներին: Արենի ծնողներն այդ մասին իմացել են նրա ընկերներից:



Արենը վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել մայրիկի հետ հոկտեմբերի տասնչորսին: Նա իր զոհվելու մասին ցավալի կանխագուշակում անող երազ էր տեսել, որն էլ պատմել է մորը:

Արենը երազում տեսել է, որ երեք սևազգեստ մարդիկ կրակում են իրեն: Նույն օրն էլ Արենը զոհվում է՝ առանց հասցնելու ի կատար ածել իր բազում երազանքներն ու նպատակները:


от admin

-->