>

Iravaban.net-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ու «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման համաձայն ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է․




Քոչարյանի զոհերը

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ ու որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։





Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։


Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի քսաներեքի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։



Գումարների վերադարձման ժամանակացույցը.

Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլ. փոստ՝ info@mogo.am, հեռախոս՝ (012) 700 700:

Сообщение ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կենտրոնական բանկը տուգանել է վարկային կազմակերպությանը, որոշ գումարներ հետ կվերադարձվեն քաղաքացիներին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->