>

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագրով շարքը, որի շրջանակում բացահայտում ենք հայտնիների կյանքից մինչ օրս անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ։ Մեր զրուցակիցները անկեղծանում են՝ ինչպես են առաջին անգամ սիրահարվել, ում հետ են ունեցել առաջին լուրջ սիրավեպը, ինչով է այն ավարտվել եւ այլն։ Այս անգամ «Ժողովուրդ»-ի

զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է։ «Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»,-ծիծաղելով պատմեց դերասանուհին։ Դպրոցում եւս մեր զրուցակիցը




Քոչարյանի զոհերը

սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն. «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»,-վերհիշեց Ե. Բորիսենկոն։ Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է տասներորդ դասարանում, բայց նա խուսափեց ասել, թե ում հետ՝ նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում. «Հետո, երբ նրա հետ





հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց՝ քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք։ Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը»,-խոստովանեց դերասանուհին։ Նա շեշտեց, որ սերը զուտ խոսք չէ, այլ ենթադրում է արարք, եւ եթե տվյալ տղամարդը պատրաստ չէ հանուն կնոջ կոնկրետ արարքների,


ավելի լավ է՝ նրանք բաժանվեն. «Եթե ես մեկին ջնջում եմ իմ հիշողությունից, նրան վերադարձնել այլեւս հնարավոր չէ։ Այդ նույն սկզբունքով ամուսնությանս հանգամանքն եմ գլխիցս ջնջել»,-ասաց մեր զրուցակիցը։ Ե. Բորիսենկոն համամիտ չէ այն պնդմանը, թե առաջին սերը երբեք չի մոռացվում. «Այն, ինչ ինձ համար արժեք չի ներկայացնում, ես հեշտ եմ մոռանում, այդ առումով առաջին ու վերջին ինձ համար գոյություն չունի։ Այնուամենայնիվ, բոլոր հարաբերությունների դեպքում էլ փորձում եմ հիշել բարին, պոզիտիվը։ Շատերը զարմանում են, բայց ես հենց այդ տեսակն եմ»,-եզրափակեց նա։

Zhoghovurd” daily continues to present the series entitled “The first loves of the stars”, within the framework of which we reveal episodes from the lives of celebrities hitherto unknown or little known. Our interlocutors are sincere, how they fell in love for the first time, with whom they

had their first serious romance, how it ended and so on. This time the interlocutor of “Zhoghovurd” is actress Elena Borisenko. “As far as I can remember, I have always been in love, if there is no one in my life, I create an image for myself and live with it. I fell in love for the first time in kindergarten, we were always together with that boy, his sister also lived in our yard, so we also communicated in the yard. “Then, of course, we realized that all that was not serious,” the actress said with a laugh. Our interlocut



or was also in love at school, moreover, with his classmate. “That boy was not indifferent to me either, but he did not know that I loved him. “Then he passed away prematurely, and when one of our mutual friends found out about my feelings, he was shocked and said, ‘At least he would have known that you were in love with him,’” E. recalled. Borisenko. The actress built her first serious relationship in the

tenth grade, but she avoided saying with whom, noting that many people know her ex-boyfriend today. “Then, when the relationship with him ended, I took that circumstance very hard. He said, “I love you very much, but we are

Сообщение Նա կյանքից հեռացավ և այդպես էլ չիմացավ, որ իրեն….խոստովանություն. առաջին անգամ համացանցում появились сначала на .


от admin

-->