>

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Նոյեմբերի 3-ին ու 5-ին եղել եմ Շուշիում։ Տարբեր զորքեր եմ տեսել։





Կամավոր, կանոնավոր, զրահատեխնիկա, Շուշիի տակ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ։ Բայց Արթուր Վանեցյանենց դասակը/վաշտը չեմ տեսել, բերդաքաղաքում իրենց մասին սկի լսող չէր եղել։

Միաժամանակ, նույն օրերին Ստեփանակերտում տարբեր մարդիկ պատմում էին Վանեցյանենց (առնվազն` անձամբ հենց իր) Շոշ գյուղի դիրքերը լքելու մասին։ Շատերը հավելում էին, որ միայն Լևոն Մնացականյանի հնարամտությունն էր, որի շնորհիվ Վանեցյանի փախուստի ֆոնին Շոշ գյուղը մնաց մերը։


Առհասարակ, Վանեցյանի ջոկատի PR-ը շատ էպիկ էր։ Նույնիսկ իրենց կուսակցական շևրոնն ունեին համազգեստի վրա (տե՜ս 2-րդ նկարը) ու մի օրում այնքան ֆոտոսեյսիա էին անում, որքան Եղնիկների ամբողջ գունդը ողջ պատերազմի ընթացքում չարեց։

Ընդորում, ֆոտոսեյսիաներն անում էին ակնհայտորեն անվտանգ հատվածներում, քանի որ բաց տարածքում իրար գլխի հավաքվել կարելի էր միայն խորը թիկունքում (տե՜ս 1-ին նկարը)։



Հ.Գ. «Հայրենիք» կուսակցության էլիտար շևրոնն ինձ հիշեցրեց մի զինվորի մասին, որի պատրված կոշիկը նույն օրերին սոսնձում էինք Լիսագորի տակ` ցեխերի մեջ պարկած ու պատահաբար գտնված Twix-ը կիսելով։

Դիտեք նաև՝

Сообщение Վանեցյանի ջոկատի PR-ը շատ էպիկ էր․ ․ Դանիել Իոաննիսյանի ուշագրավ անդրադարձը․ ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->