Ֆեյսբուքյան օգտատեր Նարին Փայլակյանը իր էջում գրել է․
Հարցին թե ինչպես է վերաբերվում Վազգեն Մանուկյանի ժողովրդին «բոմժ» անվանելուն,Ծառուկյանի պատասխանը շշմեցուցիչ ազնիվ էր ,«ինչպես միշտ»։
Մեջբերում ` «Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք»:
Էդ որ Ծառուկյանի համար անընդունելի է ժողովրդին պիտակավորելը, էդ շատ ողջունելի է ,բայց…
«Ժողովրդի հետ ,ժողովրդի համար Գագո ջան», էն որ Նառան սաղ ազգին «Ժեխ» էր անվանում ,բա ձեռդ չհասա՞վ բերանը փակեիր։Լա՜վ, գոնե ասեիր` «Նառա, սու’ս»։
Էստեղ երկու տարբեր կա ,կամ` Գագոն չգիտի որ «Ժեխը» ավելի վիրավորական է, քան`«Բոմժը»,կամ` Գագոյին ոչ մեկ չի հարցրել,թե ինչպես է վերաբերվում Նառայի` ժողովրդին «Ժեխ» անվանելուն։
Գիտենք ,տեսել ենք ,հասկանում ենք …
Հիշեցնենք, որ Նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած քաղաքացիներին:
Թեմայի վերաբերյալ irakanum.am-ը հարց է ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
— Պարոն Ծառուկյան, նախօրեին Վազգեն Մանուկյանը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» է անվանել: Ինչպես կգնահատեք Վազգեն Մանուկյանի այս ձևակերպումը:
— Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները:
Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք:
Բոլորն էլ գիտեն, հայրաքաղաք Գյումրին և արարող ու ստեղծագործող գյումրեցիներն իմ համար ունեն առանձահատուկ նշանակություն: Ես հույս ունեմ, որ քաղաքական լեքսիկոնին անհարիր ձևակերպումները որևէ կերպ չեն նսեմացնի մեր թասիբով գյումրեցիների արժանապատվությունը:
Ես մշտապես լինելու եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ, ադաթներով ու ավանդույթներով հարուստ Գյումրիի և գյումրեցու կողքին: Դա միանշանակ է…
Դիտեք նաև՝
Сообщение էն որ Նառան սաղ ազգին «Ժեխ» էր անվանում, բա ձեռդ չհասա՞վ բերանը փակեիր․ Նարին Փայլակյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.