>

Հաճախ դեղատներում վաճառվում են իրենց պարզությամբ ու մատչելիությամբ հանճարեղ դեղամիջոցներ, որոնք ունակ են մաշկն ավելի լավ խնամել, քան ցանկացած գեղահարդար: Այդպիսի հրաշք միջոցներից է «Աեվիտը»՝ A և E վիտամիններով պատիճները:

Մինչ մենք ընկնում ենք գեղարարական թանկարժեք միջոցների հետևից, դեղատներում դրված են իսկապես աշխատող և գերազանց արդյունք ապահովող միջոցներ: Դրանց թվին է պատկանում նաև «Աեվիտը»:




Քոչարյանի զոհերը

Այս միջոցի մեջ ոչ մի անսովոր բան չկա. Այն պարզապես A և E վիտամինների խառնուրդ է յուղի մեջ: Քանի որ դրանք ճարպը լուծող վիտամիններ են, այլ միջավայրում օգտակար չեն կարող լինել:





Ինչո՞վ է «Աեվիտն» օգտակար մաշկի համար


Իր երիտասարդությունը և գեղեցկությունը պահպանելու համար մաշկը բոլոր վիտամինների ու միկրոէլեմենտների կարիքն ունի, սակայն հենց A և E վիտամիններն են պատասխանատու մաշկի էլաստիկության ու հարթության համար: Այս 2 վիտամիններն ամենահզոր հակաօքսիդանտներից են:

Օրինակ, պալմիտատի ռետինոլը կամ A վիտամինը



  • կարգավորում է հյուսվածքների նյութափոխանակությունը, բարձրացնում է բջջային իմունիտետը
  • խթանում է էպիթելային բջիջների բազմացումը՝ դրանով իսկ երիտասարդացնելով մաշկը
  • անհրաժեշտ է հյուսվածքների պաշտպանական ֆունկցիայի համար, օգնում է մաշկի բջիջները խոնավ պահել
  • ռետինոլի ներքին և արտաքին գործածությունն ունակ է բուժել մաշկի քաղցկեղի ոչ բարդ տեսակները
  • կանխում է վարակների և բակտերիաների զարգացումը, մաշկը պաշտպանում է արտաքին անբարենպաստ միջավայրի ազդեցությունից
  • բարելավում է արյան կապիլյար շրջանառությունը, բարձրացնում է E վիտամինի հակաօքսիդանտային հատկությունները, որն էլ իր հերթին՝ թույլ չի տալիս ռետինոլին թթվել

Ալֆա-տոկոֆերոլի ացետատ՝ ճարպը քայքայող վիտամին

  • օժտված է վառ արտահայտված հակաօքսիդանտային գործողությամբ, կարգավորում է հյուսվածքներում փոխանակության պրոցեսները
  • խթանում է միկրոցիրկուլյացիան և կարգավորում է հյուսվածքների տրոֆիկան
  • խորը ներթափանցում է էպիդերմիսի շերտերի մեջ՝ խոնավեցնելով և թարմացնելով մաշկը
  • ճերմակեցնում և չեզոքացնում է պիգմենտային բծերը, երիտասարդացնում է մաշկը և խթանում նոր բջիջների ռեգեներացիան

Այս 2 բաղադրիչները շատ լավ են համագործակցում ու լրացնում միմյանց: A վիտամինն անհրաժեշտ է դեմքի մաշկի համար, իսկ E վիտամինը թույլ է տալիս, որ այն թթվի ու դրական ազդեցություն գործի: Նրանց շնորհիվ, առաջին հերթին՝

  • կատարվում է մաշկը երիտասարդացնելու գործողություն, մանր կնճիռները հարթվում են, իսկ ավելի խորերը դառնում քիչ նկատելի
  • բարելավվում է մաշկի գույնը, դեմքի մաշկն ավելի էլաստիկ ու ձիգ է դառնում, պակաս զգայուն, արագ է վերականգնվում
  • նեղանում են մաշկի խորը անցքերը, բուժվում են բշտիկները, ուժեղ վերականգնվող գործողության շնորհիվ՝ բավականին արագ անհետանում են բշտիկների թողած հետքերը:

Աղբյուր՝ 168.am


от admin

-->