>

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որը փաստացի առնչվում է Մարտի 1-ի գործին կամ դրա վերաբերյալ, այսպես ասած, մինչ այժմ եղած պաշտոնական՝ նախկին իշխող համակարգի, նախկին իշխանության վարկածներին:


Ինչպես համացանցում ՄԻԵԴ որոշման մասին հայտնել է Մարտի 1-ի գործով տուժողների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը, ՄԻԵԴ-ը փաստացի ջախջախել է Մարտի 1-ի, այսպես ասած, նախկին իշխանության վարկածը: Այդպիսով, ՄԻԵԴ-ը փաստացի կայացնում է, այսպես ասած, նախադեպային որոշում Մարտի 1-ի վերաբերյալ՝ քաշելով յուրօրինակ գիծ գործի մինչ այժմ՝ մինչ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը եղած ընթացքի և հետագա զարգացումների միջև:








Քոչարյանի զոհերը

ՄԻԵԴ որոշման առանցքային էությունը, սակայն, այն չէ, որ մինչ այժմ եղած ընթացքն է ջախջախվում: Այդ առումով Հայաստանում այդ ընթացքի, մեղմ ասած, խնդիրները հանրայնորեն բացահայտված և հասարակական ընկալումների առումով ջախջախված են վաղուց: Այստեղ հարցն այն է, որ ՄԻԵԴ որոշումը փաստորեն արձանագրում է, որ գործի հետագա ընթացքը չի կարող ենթակա լինել ներկայիս դատական համակարգով քննությանը, քանի որ դա այն համակարգն է, որը փաստորեն մինչև այժմ որոշումներ է կայացրել և գործը դիտարկել է բացարձակապես սխալ ուղղությամբ:

Հետևաբար դե ֆակտո առաջանում է խնդիր, որ Մարտի 1-ի գործի բացահայտման համար անհրաժեշտ է դատական, այսպես ասած, այլ համակարգ կամ պարզապես «անցումային արդարադատության» մեխանիզմ: Այլ կերպ ասած՝ ՄԻԵԴ որոշումը կարևոր է դառնում այն հանգամանքով, որ փաստորեն Հայաստանում «անցումային արդարադատության» մեխանիզմի կիրառման միջազգայնորեն իրավաքաղաքական լեգիտիմ հիմք է: Այստեղ է ՄԻԵԴ որոշման առանցքային նշանակությունն ու աննախադեպությունը:


Ըստ այդմ՝ կարևոր է դառնում, թե Եվրոպական դատարանի որոշումն ինչպիսի իրավաքաղաքական արձագանք կստանա արդեն Հայաստանում, ինչ կիրառություն կգտնի այդ որոշմանը նոր իշխանությունը՝ իրավական և քաղաքական ասպեկտում:



Այլ կերպ ասած՝ ՄԻԵԴ որոշումը Մարտի 1-ին առնչվող գործի առիթով է, սակայն գործնականում այն ստեղծում է հայաստանյան արդարադատության ամբողջական գործունեության հետ կապված նախադեպային իրավիճակ, որը կարող է առնչվել այդ համակարգի արդյունավետության և արդարադատություն իրականացնելու հարցում կարողունակության ամբողջական գնահատմանը կամ վերագնահատմանը՝ դրանից բխող իրավաքաղաքական որոշումների հնարավորությամբ:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->