>

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 23:30-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։




Քոչարյանի զոհերը

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց) տեղում է ձյուն։





Հիշեցնենք, որ․

Հանրապետության տարածքում

Հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով:


ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի  21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտեք նաև՝



Քամին՝ հարավային՝ 5-8մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում

Հունվարի  20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Դիտեք նաև՝

Сообщение Րոպեներ առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->